ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նովակ Ջոկովիչը Լոնդոնի մրցաշարի եզրափակչում կխաղա Մարին Չիլիչի հետ

24.06.2018 20:40 ՍՊՈՐՏ
Նովակ Ջոկովիչը Լոնդոնի մրցաշարի եզրափակչում կխաղա Մարին Չիլիչի հետ

Սերբ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել ATP 500 կատեգորիայի` Լոնդոնում ընթացող մրցաշարի եզրափակիչ` 7:6 (7:5) ,6:4 հաշիվներով հաղթելով ֆրանսիացի Ժերեմի Շարդիին:

Լինգարդը մկաններով համեմատվել է Ռոնալդուի հետ.լուսանկար

 

Միակ բրեյքը Նովակն իրացրել է խաղավարտին` 9-րդ գեյմում: Խաղը 1 ժամ 32 րոպե է տևել:

 

Նովակը 3 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 1-ը: Կրկնակի սխալ սերբ խաղացողը թույլ չի տվել: 


Շարդիի ակտիվում 5 էյս և 2 կրկնակի սխալ կա: Ֆրանսիացի թենիսիստին չի հաջողվել բրեյ-փոինթ վաստակել:

 

Տիտղոսի համար Նովակը կմրցի խորվաթ Մարին Չիլիչի հետ, ով երկու թայ-բրեյքում հաղթել էր ավստրալացի Նիկ Կիրյոսին: Ջոկովիչը գրեթե մեկ տարի է` չի խաղացել եզրափակիչներում. այն բանից հետո, երբ 2017 թվականին հաղթել է ֆրանսիացի Գաել Մոնֆիսին Իստբուրնի մրցաշարի եզրափակչում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА