ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«էդ որ ասում եք՝ երկրապահը վարկաբեկված է, արդեն մոռացա՞ք մեր փառավոր անցյալը»

24.06.2018 22:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«էդ որ ասում եք՝ երկրապահը վարկաբեկված է, արդեն մոռացա՞ք մեր փառավոր անցյալը»

Երկրապահ կամավորական միությունում այսօր տեղի ունեցած վարչության նիստում տարբեր կարծիքներ հնչեցին՝ ԵԿՄ վարչության նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Ազատամարտիկներից շատերը կարծում են, որ պետք է անցնել ոչ թե միանձնյա, այլ կոլեգիալ կառավարման: Այս տեսակետն ունի նաեւ Ապարանի ԵԿՄ նախագահի տեղակալ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՄԱԼՅԱՆԸ:

Ովքեր են Երեւանի վարչական շրջանների լավագույն եւ վատագույն ղեկավարները. արդյունքներն ամփոփվեցին

- Պիտի ստեղծվի նոր վարչություն, վարչության անդամներ, ոչ թե միանձնյա կառավարում լինի: Էսօրվա դրությամբ՝ մարդիկ նորից ուզում են դառնալ ղեկավարներ, բայց իրենց չի հաջողվի: Ով պատերազմի միջով է անցել, էդ տղերքն են լինելու ղեկավարներ: Սայադին, Ջերմուկի Համոյին, Ռուստամին, էլի տղերք կան, որ ամեն տեղից կարելի է ընտրել, որպեսզի ամեն մեկն իր ռայոնին տիրություն անի, ոչ թե միանձնյա լինի:

- Պարոն Քամալյան, ինչպե՞ս եք վերաբերում այն բացահայտումներին, որ տեղի ունեցան գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը:

- Միգուցե ԵԿՄ վարչության անդամները, ովքեր այստեղ՝ գրասենյակում եղել են, իրենք գիտեին, բայց ես Ապարանի ԵԿՄ նախագահի տեղակալն եմ, այդպիսի բաների մասին ոչ էլ մտածել եմ, ոչ էլ ցանկալի է եղել մտածել, որովհետեւ, իրոք,  չէինք պատկերացնում այդպիսի անմարդկային բաներ լինի՝ էն էլ մեր զինվորների նկատմամբ:

- Այս օրերին հաճախ փորձ է արվում շրջանառության մեջ դնել ԵԿՄ-ի կազմալուծման հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ինչպե՞ս կարելի է նման հարցադրում անել: Վստահ եմ, որ կփոխվի ամեն ինչը ու նորմալ, կռվող  տղերքը, ովքեր թալան չեն արել, ովքեր ուրիշ բան չեն արել, իրենց կողքին կկանգնենք  ու 100 տոկոսով միշտ կանգնած կլինենք, որպեսզի ոչ մի ոտնձգություն թույլ չտանք թշնամուն: Երկրապահը մի մարդով չի, էդ որ ասում են՝ երկրապահը վարկաբեկված է,  մեզնից ո՞վ է վարկաբեկված: Իհարկե, հատուկենտ մարդիկ կան, էն էլ այդպիսի մարդիկ ամեն տեղ էլ լինում են, բայց արդեն մոռացա՞ք մեր փառահեղ անցյալը: Ու էլի ենք ունենալու փառահեղ օրեր, այսօր թուրքերը ամեն պահի պատրաստվում են մեզ հետ կռվել, ինչպե՞ս կարելի է մտածել ԵԿՄ-ն կազմալուծելու մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА