ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բայց իր ասածը միանշանակ սխալ է»

24.06.2018 23:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բայց իր ասածը միանշանակ սխալ է»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը լրատվամիջոցների հետ զրույցում նախ նշել է, որ ինքը երբեք չի լինի ԵԿՄ վարչության նախագահ, ապա հավելել, թե ԵԿՄ-ն պետք է լուծարվի: Այս հայտարարության վերաբերյալ  պարզեցինք Ստեփանավանի ԵԿՄ ղեկավար ԳԱԳԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ տեսակետը:

Դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ

- Սասուն Միքայելյանն իմ մարտական լավ ընկերն է, սկսած՝ 1991 թվականից, մենք միասին ճանապարհ ենք անցել, բայց նման բան չի կարելի ասել, ի՞նչ է նշանակում ԵԿՄ-ն վերանա, իր ասածը միանշանակ սխալ է: Սա հավերժական կառույց է: Իհարկե, ես դեմ եմ ԵԿՄ-ի կազմալուծմանը, ինչպե՞ս կարելի է դրան դեմ չլինել: Վաղը, որ պատերազմ լինի, ո՞վ է գնալու կռվի: Ես գնացող եմ, չալիկով էլ լինի, գնալու եմ, երդվել եմ:

- Առանց միության գոյության, չե՞ք գնա պատերազմ:

- Իհարկե, պարտադիր չէ միությունը, երբ մենք սկսեցինք հայրենիք պաշտպանել, միություն չկար էլ: Բայց երկրապահը մի մարդով չէ, եթե լուծարվի, նշանակում մի մարդով է եղել: Այսօր մենք երիտասարդներ ունենք, պատանիներ ունենք, որ ազնիվորեն եկել են միություն, նրանց ի՞նչ ենք պատասխան տալու, վաղը ի՞նչ ենք ասելու, էդ երեխեքի աչքերի մեջ ինչպե՞ս ենք նայելու: Չի՛ կարելի:

- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ԵԿՄ վարչության նոր նախագահի ընտրությունը:

- Հանգուցյալ Վազգեն Սարգսյանի ժամանակ ընտրությունը կատարվեց գաղտնի՝ սկսած վարչության անդամներից բոլորն էլ ընտրվեցին գաղտնի քվերակությամբ: Եթե այսօր էլ այդպես լինի ու 3-4 տարին մեկ ընտրություն լինի, ճիշտ կլինի: Այսինքն՝ եթե աշխատել ես, ուրեմն՝ կընտրեն քեզ  քո մարտական ընկերները:

- Մանվել Գրիգորյանի ընտրությո՞ւնն էլ է այդպես կայացել:

- Վազգեն Սարգսյանից հետո՝ եղան ընտրություններ, տարբեր թեկնածություններ ի հայտ եկան, տարբեր խմորումներ առաջացան, ինչպես այսօր: Վերջում բաց քվեարկություն տեղի ունեցավ: Այնպես որ, հիմա էլ փառահեղ հրամանատարներ ունենք, ԵԿՄ մարզային նախագահներ ունենք, կհավաքվեն, կընտրեն: Լուծարումը նորից եմ ասում՝ բացարձակ անընդունելի է: Սա լուծարենք, նորն է ստեղծվելու, ի՞նչ իմաստ ունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА