ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ մահվան մասին լուրերը գերչափազանցված են». Սամվել Թոփալյան

25.06.2018 01:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Իմ մահվան մասին լուրերը գերչափազանցված են». Սամվել Թոփալյան

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե մահացել է «Գոյ» եւ Երեւանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնների դերասան Սամվել Թոփալյանը: Նա մասնավորապես նշել էր. «Աստված հոգիդ լուսավորի եղբայր, ցավակցում եմ բոլորիս»:

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հանդես կգա ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ

Ուղիղ մեկ ժամ առաջ արդեն մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած լուրին՝ անդրադարձել էր հենց ինքը՝ ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆԸ:

«Իմ մահվան մասին լուրերը գերչափազանցված են, ասեմ ավելին' Լեհաստան-Կոլումբիա՝ 0:3», - ընդգծել է Թոփալյանը:

Խ. Լեւոնյանը եւս հերքել է ու շեշտել. «Ներողություն եմ խնդրում բոլորից, ինձ հետ չար կատակ խաղացին, կարեւորը կատակ էր՝ թեկուզ եւ շատ չար, երկար տարիների կյանք,  Սամ ջան»: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА