ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սխալ է, երբ փորձում են այլ կարծիք հայտնողի բերանը փակել.մեդիա փորձագետը վարչապետի հայտարարության մասին

25.06.2018 14:31 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սխալ է, երբ փորձում են այլ կարծիք հայտնողի բերանը փակել.մեդիա փորձագետը վարչապետի հայտարարության մասին

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում` հորդորելով «որոշ հեռուստաընկերությունների» զերծ մնալ հակապետական քարոզչություն անելուց։ Սակայն նա չէր նշել, թե կոնկրետ որ հեռուստաընկերությունն է նման քարոզչություն իրականացրել: Ավելին` վարչապետը դիմել էր բոլորին,  հայտարարելով` թե մի՛ արեք, պարզապես մի՛ արեք։
Վարչապետի այս գրառումից հետո շատերը խոսեցին այն մասին, որ սա ակնհայտ միջամտություն է չորրորդ իշխանության գործերին, սա էլ այն դեպքում, երբ նախկինում Ն. Փաշինյանը հայտարարել էր, որ ԶԼՄ-ը ժողովրդավար երկրում պետք է լինեն ազատ:
Մեդիա փորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այս հայտարարությունը, նշեց. «Իմ կարծիքով սա շատ զգացմունքային հայտարարություն էր: Ցավոք, այն նույն իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք մամուլի կամ խոսքի ազատության համար անընդատ քննադատության էին ենթարկում  նախորդ իշխանություններին, այս հայտարարությունից հետո լուռ մնացին եւ սկսեցին որոշակի աջակցություն ցուցաբերել, հայտարարելով, թե վարչապետը լավ է արել, դեռ մի բան էլ քիչ է արել»,-փաստեց մեդիա փորձագետը եւ ընգծեց, որ այս ամենը կարելի է տեղավորել էյֆորիկ վիճակների մեջ: Նրա կարծիքով` այս հայտարարության մեջ Ն. Փաշինյանը շատ զգուշավոր էր` չարտայտարարելով հեռուստաընկերություններից որեւէ մեկի անունը, այսինքն` վարչապետն իրեն ապահովագրել է. «Եթե որեւէ կոնկրետ հեռուստաընկերության անուն տար, հետագայում նույն հեռուստաընկերությունը կարող էր դիմել Եվրոպական դատարան, որպեսզի պաշտպաներ իր շահերը: Նույնիսկ զգացմունքային ֆոնին վարչապետը հասցրեց իրեն ինչ-որ կերպ ապահովել»,-շեշտեց Տ. Քոչարյանը: Նրա կարծիքով` սխալ է, երբ փորձում են այլ կարծիք հայտնողի բերանը փակել: Նրա խոսքով` ճիշտ կլինի, որ կարողանան  հակապետականության սահմանումը տալ, քանի որ հակապետականությունը լուրջ մեղադրանք է , դրան հետեւում է հայրենիքի դավաճանությունը.«Մենք մինչ այդ գիտեինք ինչ է հակապետականություն եւ հայրենիքի դավաճանություն, այս պահին չգիտեմ գուցե խաղի կանոնները փոխվել են՛ Խնդիր չկա, թող վարչապետհ ասի այս բաները պետական են, իսկ մյուսները հակապետական, դրանից հետո լրատվամիջոցները կորոշեն ինչպես եւ որտեղ են տեղավորվում: Ներկա պահին այնպիսի տպավորություն է, որ շատերը ձայն չեն հանելու, որովհետեւ կվախենան  ինչ-որ ձեւի մեղադրվել հակապետականության մեջ»,-եզրափակեց Տիգրան Քոչարյանը:

Սաակաշվիլիի նոր հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ՝ հանրահավաքից հետո

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА