ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղասի Դարբինյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվել է վարչական դատարանի նախագահ

25.06.2018 20:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Աղասի Դարբինյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվել է վարչական դատարանի նախագահ

Հունիսի 25-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ: Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից: 

 Շնորհավորելով Վարչական դատարանի գործունեության 10-ամյակի կապակցությամբ՝ խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հանդիպման հիմնական նպատակը, անդրադարձավ առանցքային որոշ հարցադրումների:          

Կարևորվել է դատարանների ծանրաբեռնվածության, նյութատեխնիկական ապահովման, օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրների լուծումը: «Մեր գերագույն խնդիրներից մեկը դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափումն է: Մեկնարկել է պիլոտային ծրագիր՝ պարզելու դատարանների ծախսատարության հարցը: Եվ այդ մեկնարկը տրվել է հենց Վարչական դատարանից: Մեր նպատակն է ոչ թե խնդրի մեխանիկական վերհանումը, այլ բովանդակային վերլուծության ենթարկելը:

Նիկոլ Փաշինյանը վերացրել է ՊՆ արտաբյուջեն. շատերը կարող են հայտնվել դատարանի առաջ. «Հրապարակ»

 

Անելու ենք ամեն ինչ՝ ունենալու առավել բարձր որակի վարչական արդարադատություն»,- նշել է խորհրդի նախագահը: 

Ուշադրություն է հրավիրվել նաև արդարադատության իրականացման հարցում դատարանների հիմնական առաքելության վրա: Գագիկ Հարությունյանը հատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձելու խոչընդոտել դատավորին արդարադատական գործառույթն իրականացնելիս, սակայն հետևողական է լինելու դատավորների վարքագծին՝ թե՛ սոցիալական ցանցերում և թե՛ քաղաքացիների հետ շփումներում: 

«Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, և մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության, արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Մշտադիտարկման շնորհիվ հնարավոր կլինի նաև գնահատել յուրաքանչյուր դրական ու բացասական շարժընթաց»,- եզրափակել է Գագիկ Հարությունյանը: 

Քննարկմանն ակտիվ մասնակցություն են ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վարչական դատարանի դատավորները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց մի շարք հրատապ հարցերով կազմակերպել հատուկ քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով նաև փորձագետների։ 

Օրակարգային հարցերի քննարկումից զատ նախատեսված է եղել նաև ՀՀ վարչական դատարանի նախագահի ընտրություն: 

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատարանի 22 դատավորների կազմից դատարանի նախագահ է ընտրել Աղասի Դարբինյանին: 

Առավելագույն ձայներ ստացել էին. 

1.      Դարբինյան Աղասի - 6 կողմ 

2.      Ղազարյան Արգիշտի - 3 կողմ 

3.      Սոսյան Գևորգ - 1 կողմ  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА