ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հասկանալի չէ, թե ինչու է Ադրբեջանը ձեռք բերում SOM թևավոր հրթիռներ, եթե չունի դրանք արձակելու ինքնաթիռներ. Ալեքսանդր Խրամչիխին

25.06.2018 22:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հասկանալի չէ, թե ինչու է Ադրբեջանը ձեռք բերում SOM թևավոր հրթիռներ, եթե չունի դրանք արձակելու ինքնաթիռներ. Ալեքսանդր Խրամչիխին

Փոքր-ինչ զարմանալի է, թե ինչու է Ադրբեջանը թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռներ ձեռքբերում: 

րթիռները նախատեսված են ինքնաթիռից արձակման համար, բայց Ադրբեջանը չունի ինքնաթիռ:

«Ես չեմ հասկանում, թե ինչ ինքնաթիռից են հարվածելու: Չեմ հասկանում, թե ինչի են ձեռքբերում, ինչի համար է դա իրենց անհրաժեշտ: Ադրբեջանը, որքան ես գիտեմ, ներկայումս ՄԻԳ-29, ՄԻԳ-25, որոնք սովետական արտադրության ինքնաթիռներ ունի և դժվար է ասել, թե թուրքական ժամանակակից հրթիռները կհամադրվեն սրանց, թե ոչ»,- շեշտեց փորձագետը:

Միաժամանակ Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ սա զենք է, սպառազինություն է և, բնականաբար, Հայաստանը չի կարող չանհանգստանալ դրա ձեռքբերմամբ, որովհետև չի բացառվում, որ վաղ թե ուշ Բաքուն ժամանակակից ինքնաթիռներ էլ գնի:

10/01 ընտրատեղամասում գրեթե ընտրողներ չկան

 Նշենք, որ մամուլի փոխանցմամբ հունիսի 26-ին Բաքվում կայանալիք զորահանդեսի փորձերից մեկի ժամանակ նկատվել է թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռ, որն արտադրվում է թուրքական «Ռոքեթսան» ընկերության կողմից: SOM հրթիռներն արտադրվում են ամերիկյան  Lockheed Martin ընկերության տրամադրած արտոնագրերով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА