ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի ավագանու հերթական նիստը կկայանա սեպտեմբերին

26.06.2018 12:37 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի ավագանու հերթական նիստը կկայանա սեպտեմբերին

Երևանի ավագանու հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրը: Այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն

Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգում ընդգրկված էր 8 հարց, որոնք գրեթե միաձայն կամ ձայների մեծամասնությամբ ընդունվեցին: Դրանք վերաբերում էին հիմնականում Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելուն, ինչպես նաև Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելուն: Երևանի ավագանու օրակարգից հասկանալի պատճառներով հանվել էր «Երևան» հիմնադրամի կողմից գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին հարցը. ԱԱԾ նախաքննություն է իրականացնում հիմնադրամի հետ կապված, առգրավված են բոլոր փաստաթղթերը:  т

Երևանի ավագանու նիստին խմբակցությունների կողմից գրեթե բոլոր ելույթները օրակարգից դուրս էին: 

Նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը հորդորեց ավագանու անդամներին զերծ մնալ քաղաքական գնահատականներ հնչեցնելուց և հարգել ավագանու ինստիտուտը: «Խորին հարգանքով վերաբերվելով ուղիղ, ազատ արտահայտվելու յուրաքանչյուրի իրավունքին, այնուամենայնիվ կուզեի այդ իրավունքի մեջ տեղավորվեիք նաև դիմելաձևի մեջ, հարգեք ավագանու ձեր գործընկերներին»,-հորդորեց նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА