o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՆՊԵՍ Է ՍՏԱՑՎԵԼ, ՈՐ, ԱՅՈ, ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԱՅՍՕՐՎԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

29.06.2018 21:15 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԱՅՆՊԵՍ Է ՍՏԱՑՎԵԼ, ՈՐ, ԱՅՈ, ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԱՅՍՕՐՎԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

Հերիք չէ, որ կառավարությունը համալրվեց երիտասարդ եւ մինչ այս՝ գրեթե փորձ չունեցող անձանցով, հիմա էլ այդ գործընթացը տեղափոխվել է քաղաքապետների դաշտ: Այդ թվում, Էջմիածին քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց 30-ամյա ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, եւ անմիջապես էլ սկսվեցին տարակուսանքները՝ երիտասարդ, անփորձ աղջիկն այդ ինչպե՞ս է գլուխ հանելու այդ բարդ քաղաքից: Ինչո՞վ է նա աչքի ընկել, որ հիմա քաղաքն է ղեկավարելու: Չէ՞ որ Դ.Գասպարյանն անգամ նախկին քաղաքապետի հրաժարականը պահանջողների մեջ չկար, այսինքն՝ Էջմիածնում տիրող այն հայտնի վախի մթնոլորտի դեմ պայքարողներից չէ, որ մտածենք, թե այդ «բագաժը» նրան կօգնի՝ քաղաքը ղեկավարել: Այս ամենի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Դ.Գասպարյանից:

«Խնդիրները նախկինների վրա բարդելով՝ առաջ երբեք չեն գնա». Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

- Այնպես, ինչպես հանրությունը, այնպես էլ ես բազմիցս բարձրաձայնել եմ Էջմիածնում տիրող վախի մթնոլորտի մասին: Բայց եկեք լինենք անկեղծ եւ արձանագրենք, որ նախորդ իշխանության առկայության պայմաններում շատերը իրավապահ մարմիններին դիմելու մակարդակով չեն բարձրաձայնել քաղաքում տիրող վիճակի մասին, որովհետեւ իմաստ չեն տեսել: Քանի որ այդ արատավոր բարքերը իշխանությունների թողտվության արդյունքում են եղել:

– Անձամբ Դուք կամ ՁԵր ընտանիքը երբեւէ խնդիրներ ունեցել է Գրիգորյանների հետ:

– Ոչ, ես նաեւ կբացեմ  մանրամասներ, որ ինձ նշանակելու պատճառներից մեկն էլ եղել է այն, որ որեւէ կողմի հետ որեւէ կապ ո՛չ ընտանիքս, ո՛չ էլ ես չենք ունեցել: Ո՛չ Գրիգորյանների, ո՛չ էլ մեկ ուրիշ կողմի հետ անգամ հեռավոր կապ չենք ունեցել:

– Երբեւէ պատկերացրե՞լ եք, որ մի օր կզբաղեցնեք Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը:

– Երբեւէ ո՛չ պատկերացրել եմ, ո՛չ ձգտել եմ, ո՛չ էլ առավելեւս երազել եմ քաղաքական որեւէ պաշտոն ունենալ: Ասեմ, որ շատ մեծ պատասխանատվություն է ինձ վրա դրված, բայց տեսնում եմ իմ մեջ այն վճռականությունը, որ պատրաստ եմ քաղաքը դեպի լավը փոխելու եւ այս վճռորոշ ժամանակաշրջանում քաղաքի կառավարման ղեկը ստանձնելու: Ինքս շատ լավ իմանալով իմ բնավորությունը` վստահ եմ, որ իմ առջեւ դրված խնդիրները փորձելու եմ պատվով իրականացնել եւ որեւէ խոչընդոտի առաջ չեմ կանգնելու:

– Տիկին Գասպարյան, Ձեր նշանակումից հետո լուրեր շրջանառվեցին, որ Ձեզ նշանակել են այդ պաշտոնում, քանի որ շատ մտերիմ ընկերներ եք վարչապետի եղբոր տղայի` Սիփան Փաշինյանի հետ:

– Պետք է ասեմ, որ ես 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո եղել եմ պայքարում, պայքարել եմ նախկին իշխանությունների դեմ: Այդ պայքարի ընթացքում ձեռք եմ բերել ընկերներ: Եվ, այնպես է ստացվել, որ, այո, իմ ընկերների մի մասը հայտնվել են այսօրվա կառավարությունում: Ինչ վերաբերում է կոնկրետ հենց Սիփան Փաշինյանին, այո, մենք մտերիմներ եղել ենք: Սակայն ազնվության համար պետք է նշեմ, որ վերջին տարիներին ավելի քիչ եմ շփվել Սիփան Փաշինյանի հետ: Որովհետեւ աշխատանքիս ծանրաբեռնվածության պատճառով ընկերներիս հետ կապը ոչ միշտ է ստացվել: Այնպես որ, Սիփան Փաշինյանի հետ մտերիմ լինելը ավելի արդիական էր տարիներ առաջ, քան այսօր: Միգուցե Սիփան Փաշինյանի նկարները տեսել են իմ անձնական ֆեյսբուքյան էջում եւ այդտեղից ենթադրել են, որ Սիփան Փաշինյանի հանգամանքը վճռորոշ է եղել:

– Ուզում եք ասել, որ Ձեր նշանակումը պատահակա՞ն էր:

– Կդժվարանամ նշել, թե հատկապես ով է նախաձեռնել իմ թեկնածությունը, եւ ինչպես են կանգ առել ինձ վրա: Սակայն նաեւ ցանկանում եմ փաստել, որ բոլորը հասկանան, որ ինչ-որ չափով պետք է ծանոթ լինեն քեզ, որպեսզի քո հնարավորությունները գնահատեն: Այսինքն՝ այդ իմաստով ծանոթ լինելը կխնդրեի բացասական չմեկնաբաներ մեր հանրությունը, որովհետեւ քեզ ի վերջո ինչ-որ պաշտոնի նշանակելու համար պետք է ինչ-որ չափով ճանաչեն քեզ: Այդ իսկ պատճառով կդժվարանամ ասել, թե ով է առաջարկել իմ թեկնածությունը: Ես ստացել եմ առաջարկ եւ փոխադարձ քննարկումների արդյունքում եմ ստանձնել այս պաշտոնը:

– Ասում են նաեւ, որ Ձեր հայրը Էջմիածին քաղաքում ունի սեփական հիվանդանոց: Եթե իրոք դա այդպես է, ապա ինչպե՞ս է, որ Գրիգորյանների ստեղծած վախի մթնոլորտի պարագայում կարողացել է սեփական հիվանդանոց հիմնել:

– Իմ հայրը, կարող է ցանկացած էջմիածինցի փաստել, որ չունի որեւէ հիվանդանոց: Մայրս է աշխատում Էջմիածնի հիվանդանոցում` որպես ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ: Ես շուտով կներկայացնեմ իմ հայտարարագիրը եւ իմ հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը, որից հետո պարզ կլինի բոլորին, որ մենք որեւէ կլինիկա չունենք:

– Իսկ ինչո՞վ է զբաղվում Ձեր հայրը:

– Իմ հայրը այս պահին որեւէ բանով չի զբաղվում:

– Լավ, եթե ընտրություններ լինեն, Դուք վստա՞հ եք, որ բավարար ձայներ կհավաքեք եւ կլինեք ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ:

– Այսպես ասեմ. ես ո՛չ կհաստատեմ, ո՛չ կհերքեմ այն լուրերը, որ առաջադրվելու եմ: Այս անցումային շրջանում ես նշանակվել եմ քաղաքը բնականոն կյանքի վերադարձնելու,  առաջիկա արտահերթ ընտրությունները կազմակերպելու եւ պատվով դուրս գալու համար: Որովհետեւ հեղափոխությունից հետո առաջին հերթին ՏԻՄ ընտրություններն են լինելու, որը, ըստ իս, լինելու է յուրօրինակ ստուգատես: Իսկ այս ընթացքում կփորձեմ ցույց տալ բնակիչներին, որ տարիքը եւ սեռը որեւէ կապ չունի վճռականության հետ, ինքս էլ որեւէ կաշկանդվածություն չունեմ:

«Նիկոլ Փաշինյանից չէի սպասում, որ նա այդքան շուտ կմոռանա մեզ հետ հաղորդակցումը»

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА