o C     21. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ-ն հաճոյախոսում է ՀՀԿ-ին, բայց կոալիցիոն երազանքները այլեւս կապված են ՔՊ-ի հետ

03.07.2018 19:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
ՀՅԴ-ն հաճոյախոսում է ՀՀԿ-ին, բայց կոալիցիոն  երազանքները այլեւս  կապված են ՔՊ-ի հետ

Բրյուսելում կայացած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստից ժամանած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը նշեց, որ լավագույն ավանդույթները շարունակում են, եւ Հայաստանից դուրս պատվիրակության անդամ պատգամավորներն ի ցույց չեն դրել իրենց քաղաքական տարբերությունները, աշխատել են բոլոր ուղղություններով եւ միասնական: Եվ մինչ Ա. Աշոտյանը գովում էր երկրի իշխող ուժերի` «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ-ի ու «Ելքի» պատգամավորներին, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆՆ էլ հիշեց նախկին կոալիցիոն ընկերությունը ՀՀԿ-ի հետ եւ փորձեց հաճոյախոսել:

Քոնը ղժղժան քարոզարշավն է. Արմեն Աշոտյան

Ուզում եմ կարեւորել եւ արձանագրել մի փաստ, որ հունիսի 25-ին պարոն Աշոտյանի ելույթը այնքան զորեղ էր, որ միանգամից առաջիկա երեք օրերի քննարկումների ժամանակ փակեց ադրբեջանական պատվիրակության ընդվզումների հնարավորությունները, եւ նրանք հասկացան, որ նիստերի ժամանակ սխալ կլինի, եթե սկսեն իրենց ստանդարտ ձեւաչափով հարձակումները հայկական պատվիրակության վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА