o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչ կատարվում է հայ եկեղեցու շուրջ՝ եկեղեցին թուլացնելու եւ ժողովրդին պառակտելու միտում է»

07.07.2018 23:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Ինչ կատարվում է հայ եկեղեցու շուրջ՝ եկեղեցին թուլացնելու եւ ժողովրդին պառակտելու միտում է»

ՀՀ վաստակավոր արտիստ, մեցցո-սոպրանո ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆՆ անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ կոչով է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Կոչ եմ անում Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան եւ ցածրաստիճան բոլոր սրտացավ ծառայողներին շատ արագ սթափվել եւ ակտիվ գործի անցնել թե՛ բարեփոխումների, եւ թե՛ ստեղծված իրավիճակից ճիշտ եւ արագ լուծում գտնելու ուղությամբ: Քրիստոնեությունը, որպես պետական կրոն, ընդունած առաջին պետությունը իրավունք չունի այսօր նման անառողջ եւ ծույլ քաղաքականություն ունենալ: Պետք են կտրուկ եւ ուժեղ քայլեր: Մեր եկեղեցին է դարեր ի վեր պահել եւ պահպանել մեր լեզուն եւ մշակույթը: Մեր եկեղեցին է խաչով ուղարկել զինվորին ռազմի դաշտ: Հույս ունեմ, որ այսօր թե՛ հեռուստատեսությամբ եւ թե՛ այլ լրատվական միջոցներով կլսենք հոգեւորականների ելույթներ, որոնք ժողովրդին կներկայացնեն իրական պատմությունը Գեղարդի հետ կապված եւ շուտափույթ կերպով կավարտեն այս անիմաստ կռիվը եկեղեցու շուրջ: Քայլ արե՛ք»:

​​​​​​​«Հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի տմարդի վերաբերմունքից». Արմեն Աշոտյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА