o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկիր ծիրանին» կունենա Երեւանի քաղաքապետի իր թեկնածուն

12.07.2018 15:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Երկիր ծիրանին» կունենա Երեւանի քաղաքապետի իր թեկնածուն

Օրը ոչինչ չի նշանակում, թե այս ավագանու կողմից արտահերթ քաղաքապետի ընտրություններ երբ կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ` անդրադառնալով Երեւանի ավագանու որոշմանը` հուլիսի 16-ին Երեւանի քաղաքապետի ընտրություններ անցկացնելու մասին:

Իրավունք չունենք մեզ բերած հաղթանակը վաճառել. Անահիտ Մութաֆյան

– Սա ուղղակի մի քայլ է, որից հետո պետք է տեղի ունենան առաջադրումներ կամ տեղի չպետք է ունենան: Եթե մենք կունենանք նման հնարավորություն երեք խմբակցություններով քաղաքապետի թեկնածու չառաջադրելու, ապա այն հիմք է, որպեսզի տեղի ունենան Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ արդեն սեպտեմբեր ամսին: Այսինքն` կլինի արտահերթ ընտրություններ ե՛ւ Երեւանի ավագանու, ե՛ւ քաղաքապետի: Իսկ այս դեպքում չի բացառվում, որ հուլիսի 16-ին ՀՀԿ-ականներն իրենք առաջադրեն իրենց թեկնածուին եւ քանի որ իրենց ձայները շատ են, իրենք ունենան այս ավագանու կազմից նորից իրենց քաղաքապետը: Սրանով նաեւ լուծվում է ավագանու չլուծարման հարցը: Այնուամենայնիվ, մենք պնդում ենք, որ պետք է տեղի ունենան ոչ թե քաղաքապետի, այլ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, որի միջոցով պետք է ձեւավորվի նոր ավագանի եւ պետք է ունենանք նոր քաղաքապետ: 

Ի դեպ, Զ. Փոստանջյանը նաեւ հավելեց, որ քաղաքապետի առաջիկա ընտրության ժամանակ «Երկիր ծիրանին» կունենա իր թեկնածուն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Զ. Փոստանջյանի հարցազրույցն «Իրավունքին» կարդացե՛ք թերթի վաղվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА