o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ահա՝ որ հատկություններն է երեխան ժառանգում հորից

15.07.2018 11:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ահա՝ որ հատկություններն է երեխան ժառանգում հորից

Ապագա ծնողները սիրում են գուշակել, թե ում կնմանվի իրենց երեխան, ի՞նչ գծեր կժառանգի հորից և որոնք՝ մայրիկից: Շատերն էլ ցանկանում են, որ երեխան հայրիկի պես կապուտաչյա լինի:

Որոշ գիտնականներ գտնում են, որ երեխան աչքերի գույնը ավելի հաճախ ժառանգում է հենց հայրիկից: Օրինակ՝ եթե հայրը սևաչյա է, իսկ մայրը՝ կապուտաչյա, երեխայի աչքերի գույնը մուգ կլինի՝ շագանակագույն: Բայց եթե հայրիկի աչքերի գույնը դոմինանտ չէ, օրինակ՝ եթե նա երկնագույն կամ կանաչ աչքեր ունի, այդ շանսը փոքրանում է:

Տարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ․ Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Երեխան աչքերի վրա «փոսիկներ» կունենա, եթե այդպիսի «փոսիկներ» ունի նաև հայրիկը, քանի որ այս երևույթը դոմինանտ է համարվում:

Չնայած նրան, որ ամեն մարդ իր՝ չկրկնվող մատնահետքերն ունի, երեխայի և հոր մատնահետքերը երբեմն այնքան նման են լինում, որ նույնիսկ մասնագետներն են զարմանում:

Երեխայի հասակը նույնպես պայմանավորված է հոր հասակով: Եթե երեխան ապագայում այնքան բարձրահասակ չլինի, որքան հայրիկը, միևնույն է, նա այս առումով բարդույթներ չի ունենա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА