ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շանհայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել

15.07.2018 17:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շանհայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել

Շանհայի ափերի մոտ լույս կիրակի բեռնատար նավ է խորտակվել: Միջադեպի հետևանքով անհայտ կորել է անձնակազմի 10 անդամ, ժամեր շարունակ ընթացող փրկարարական գործողությունից հետո նրանց ճակատագիրն անհայտ է մնում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիայում կալանավորված քանի՞ ԱՄՆ քաղաքացի կա

Ջրում որոնողա-փրկարարական գործողությունների անցկացման հարցերով Շանհայի կենտրոնի համաձայն՝ նրանք աղետի ազդանշանը ստացել են կիրակի տեղի ժամանակով 01:38-ին:

«Շունցյան-2» բեռնատար նավը խորտակվել է Ուսունկոու նավահանգստի մոտակայքում՝ մեկ այլ բեռնատար նավի հետ բախումից հետո: Այժմ հայտնի չէ, թե արդյոք երկրորդ նավում մարդիկ եղել են, թե ոչ, ինչ պատճառով և ում մեղքով է տեղի ունեցել բախումը:

«Շունցյան-2» նավի վրա եղել է անձնակազմի 13 անդամ, նրանք բոլորը բախումից հետո հայտնվել են ջրում, այժմ հաջողվել է փրկել երեք մարդու, նրանց բոլորին տրամադրվել է բժշկական օգնություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА