ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եգիպտացի հնագետները մումիֆիկացման արհեստանոց են հայտնաբերել Գիզայի բուրգերի հարևանությամբ (լուսանկարներ)

15.07.2018 22:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եգիպտացի հնագետները մումիֆիկացման արհեստանոց են հայտնաբերել Գիզայի բուրգերի հարևանությամբ (լուսանկարներ)

Եգիպտացի հնագետները Գիզայի հանրահայտ բուրգերի մոտակայքում մումիֆիկացման հնագույն արհեստանոց են հայտնաբերել: 

Ինչպես ներկայացնում է Sky News-ը, արհեստանոցը մոտ 2500 տարվա պատմություն ունի: Այն գտնվում է Սաքքարա բնակավայրի դամբարանադաշտում՝ հնագույն Մեմֆիսի մոտակայքում: 

Բուն արհեստանոցից բացի զանգվածային գերեզման է հայտնաբերվել: Այն, ենթադրաբար, եղբայրական գերեզմանատուն է, որը հայտնվել է Եգիպտոսում մ.թ.ա. 664-404 թվականներին պարսից կառավարման ժամանակաշրջանում: 

30 մետր խորությամբ հանքի հատակին մի քանի մումիաներ են հայտնաբերվել, ինչպես նաև փայտյա և քարե սարկոֆագներ: Այնտեղ նաև հայտնաբերվել են իրեր, որոնք կիրառվել են զմռսման գործընթացում: Գիտնականները կարծում են, որ գտածոները թույլ կտան ավելին իմանալ զմռսման գործընթացի մասին: 

Գտածոները կցուցադրվեն Մեծ եգիպտական թանգարանում, որն այս տարի է բացվելու:

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 37 մարդ է զոհվել (լուսանկարներ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА