ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղջկա «թեմայով բազարն» ավարտվել է ծանր դանակահարությամբ

15.07.2018 21:40 ԻՐԱՎՈՒՆՔ
Աղջկա «թեմայով բազարն» ավարտվել է ծանր դանակահարությամբ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Դ.-ի գործի դատական քննությունը:

Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով նախաքննությունն ավարտվել է. Այս գործով նոր մեղադրանք է առաջադրվել

Դեպքից հետո պարտադիր զինվորական ծառայության մեկնած, կոչումով՝ շարքային 19-ամյա Նարեկ Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը՝ Վարդան Մ.-ն, Նարեկից մեծ է 9 տարով՝ ծնվել է 1990 թվականին:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Վարդան Մ.-ն իր «Օպել» մեքենայով գնացել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղ: Բամբակաշատ գյուղի վերջնամասում ու Ջրաշեն գյուղի սկզբնամասում նա ջրամբարի մոտ տեսել է համագյուղացի Գեղամին: Իմացել է, որ Գեղամը սպասում է ջրաշենցի մի տղայի՝ իր հավանած աղջկա թեմայով խոսելու համար: Վարդանը որոշել է համագյուղացուն մենակ չթողնել ու նրա հետ սպասել:

Որոշ ժամանակ անց հանդիպման վայր են եկել Նարեկ Դ.-ն ու Հովսեփը:

Իրար հետ նախ ծանոթացել են: Ապա Նարեկն ու Գեղամն առանձնացել են՝ առանձին խոսելու նպատակով:

Գեղամը սկսել է հարցուփորձ անել Նարեկին՝ նրա դասընկերուհիներից մեկի վերաբերյալ : Նարեկը Գեղամի հարցերին հարցով է պատասխանել, թե նա ի՞նչ նպատակով է հետաքրքրվում այդ աղջկանով:

Գեղամը դիտողություն է արել, որ Նարեկը իր հարցերին հարցով չպատասխանի:

Վիճաբանությունը թեժացել է: Նարեկը բռունցքով երկու անգամ հարվածել է Գեղամի կրծքավանդակին: Վարդանն ու Հովսեփը միջամտել, բաժանել են նրանց, ապա Հովսեփն ու Նարեկը վերջինիս մեքենայով վերադարձել են իրենց գյուղ:

Վիճաբանությունից հետո Գեղամը Վարդանին ասել է, թե Նարեկն իրեն հարվածելու համար պիտի պարզաբանում տա: Գեղամը ցանկացել է գնալ՝ Նարեկին մեկ անգամ ևս հանդիպելու: Վարդանը փորձել է նրան հանգստացնել ու հորդորել, որ ոչինչ չձեռնարկի: Ասել է, թե Նարեկի հետ… ինքը կխոսի: Վարդանը գնացել է դեպի Նարեկի գյուղ՝ վերջինիս հետ հանդիպելու: Ճանապարհին նկատել է, որ իր մեքենայի հետևից գալիս է նաև Գեղամը:

Վարդան Մ.-ն Ջրաշեն գյուղի կանգառի սպասասրահի մոտ նկատել է Նարեկ Դ.-ին՝ միայնակ կանգնած: Իջել է մեքենայից ու մոտեցել է Նարեկին: Հարցրել է՝ ինչո՞ւ հարվածեց Գեղամին: Նարեկն էլ պատասխանել է, թե լավ է արել:

Վարդանը մեկ անգամ ապտակել է Նարեկին: Վերջինս վրդովվել է Վարդանի ապտակից, մոտեցել է սպասասրահի մոտ կանգնած իր մեքենային, սրահի պահախցիկից վերցրել է սև պլաստամսսայից բռնակով խոհանոցային դանակ, արագ քայլերով մոտեցել է Վարդանին, կանգնել է նրա դիմաց ու մեկ անգամ դանակով հարվածել է Վարդանի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության քրգործի նախաքննությունն ավարտվել է. 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

Այնուհետև Նարեկը հեռացել դեպքի վայրից՝ Ջրաշենի դպրոցի ուղղությամբ, դանակի՝ բռնակից կոտրված շեղբը գցել է դպրոցի հարևանությամբ գտնվող տնամերձ հողամասի մետաղական ցանկապատի խողովակի մեջ ու գնացել է տուն: Դանակի շեղբի տեղը նա հետագայում ցույց է տվել, շեղբն առգրավվել ու իրեղեն ապացույց է ճանաչվել:

Դանակահարությունից անմիջապես հետո դեպքի վայր է հասել Գեղամը, իմացել է կատարվածի մասին ու Վարդանին տեղափոխել է հիվանդանոց:

Նարեկ Դ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ դեպքի պահին ընկերոջ հետ գնացել էր Գեղամ Ա.-ին հանդիպելու՝ իր դասընկերուհու մասին խոսելու նպատակով, քանի որ Գեղամն ասել էր, թե հավանում է աղջկան:

Դեպքի վայրում տեսել է Գեղամին ու նրա համագյուղացի Վարդանին: Ինքն ու Գեղամն առանձնացել են: Ինքը Գեղամին հարցրել է՝ ինչո՞ւ է հետաքրքրվում այդ աղջկանով: Գեղամն էլ պահանջել է հարցերին հարցով չպատասխանել: Իրենց միջև լեզվակռիվ է սկսվել: Իրենք քաշքշել են միմյանց, ինքը երկու անգամ բռունցքով հարվածել է Գեղամի կրծքավանդակին:

Իրենց են մոտեցել Վարդանն ու Հովսեփը, բաժանել են իրենց, ինքն ու Հովսեփը գյուղ են վերադարձել: Գյուղի կանգառի սպասասրահում Հովսեփին հրաժեշտ է տվել ու որոշել է իրեն կարգի բերել, նոր միայն տուն գնալ: Այդ ժամանակ սպասասրահին է մոտեցել Վարդանը, իջել է մեքենայից, հարցրել է՝ ինչո՞ւ հարվածեց Գեղամին: Ինքն էլ պատասխանել է, թե լավ է արել:

Իր ու Վարդանի միջև վիճաբանություն է սկսել: Վարդանն ապտակել է իրեն: Ինքը վրդովվել է, իր մեքենայից վերցրել է խոհանոցային դանակը, մոտեցել է Վարդանին ու մեկ անգամ դանակով հարվածել է նրա ձախ կողքին: Իր հարվածից հետո Վարդանը կքանստել է: Ինքը հեռացել է, դանակի շեղբը ճանապարհին թաքցրել է խողովակի մեջ ու գնացել է տուն:

Դատարանում Նարեկն ասել է, թե Վարդանին դանակով հարվածել է, որովհետև նա «վրա է տվել»: Ինքը խփել է՝ պաշտպանվելու համար: Նարեկն ասել է, թե զղջում է կատարածի համար: Ինքը դեպքից մեկուկես ամիս անց զորակոչվել է: Ծառայության գնացել է՝ ո՛չ պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Ինքը զբաղվում է շախմատով…

Տուժողը դատարանում ամբաստանյալի համար մեղմ պատիժ է խնդրել՝ պատճառաբանելով, որ նա երիտասարդ է, զինծառայող… Դատարանը Նարեկ Դ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի 6 ամիս իրական ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի մարտի 7-ից:

Փաստաբանը կբարձրաձայնի դատարանների գերծանրաբեռնվածության աղետալի հետևանքների մասին

Պաշտպանական կողմը բողոքարկել է դատավճիռը՝ պատիժը մեղմացնելու և պայմանական դատապարտություն կիրառելու պահանջով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА