ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է հայտնի հնդիկ գործարար Մուկեշ Ամբանիի հետ

15.07.2018 20:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախագահ Սարգսյանը հանդիպել է հայտնի հնդիկ գործարար Մուկեշ Ամբանիի հետ

Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել հնդիկ ազդեցիկ գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Reliance Industries Limited-ի նախագահ Մուկեշ Ամբանիի հետ, ով նաեւ նախագահ Սարգսյանի վաղեմի բարեկամն է։ 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Քննարկվել են Հայաստանի հետ ներդրումային համագործակցության հնարավորությունները։ Հայտնի գործարարն ասել է, որ Reliance Industries Limited ընկերությունը հետաքրքրված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությամբ և ցանկություն ունի քննարկել Հայաստանում գիտահետազոտական և ծրագրային աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։

«Քոչարյանի հետ համագործակցության հարցը ՀՀԿ-ում չեն քննարկել». Էդուարդ Շարմազանով

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА