ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստան են ժամանելու միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպության մասնագետներ

16.07.2018 16:14 ԹԵՄԱ
Հայաստան են ժամանելու միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպության մասնագետներ

երեքշաբթի Հայաստան են ժամանելու միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպության մասնագետներ եւ արտերկրյա իրավաբաններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախարարության կողմից իրականացվող ստուգումների արդյունքները մանրազնին ուսումնասիրելու եւ փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետներին մասնավոր գրասենյակ է տրամադրվելու, որտեղ նրանք ուսումնասիրելու են փաստաթղթերը, դրանք ստուգողների աշխատանքն ու մոնիթորինգի են ենթարկելու մամուլում եւ նախարարության աշխատակիցների սոցցանցի էջերում ստուգումների վերաբերյալ պարբերաբար հրապարակայնացվող տվյալները՝ հետագայում գործին կցելու համար: Ըստ տեղեկությունների՝ աշխատանքային խմբի առաջ խնդիր է դրվել մանրամասն ուսումնասիրել ստուգում իրականացնող մարմնի եւ ստուգողներից յուրաքանչյուրի գործողությունները, կազմել միջազգային ստանդարտներին համապատասխանող գործ:

Փաշինյանի անցումային արդարադատության հետեւում երեւում են Սորոսի «ականջները»

aravot.am

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА