ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը շարունակում է Հայաստանին խոցելու փորձերը (Տեսանյութ)

16.07.2018 18:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Ադրբեջանը շարունակում է Հայաստանին խոցելու փորձերը (Տեսանյութ)

ՀՀ Գերագույն խորհրդի  պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ խոսքով` իրատեսական չէ, որ այս շրջանում արցախա-ադրբեջանական սահմանում Ադրբեջանը կարող է գնալ լայնածավալ ռազմական գործողությունների: Նրա բնորոշմամաբ, ադրբեջանական իշխանությունները նման քայլի կգնան միայն այն ժամանակ, եթե խելագարավեն. «Այն հայտարարություններց հետո, որոնք եղան ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում,  պատերազմ սկսելը  Ադրբեջանի համար կարող է լինել կործանարար: Եթե պատերազմ լինի Ադրբեջանը կկորցնի Նախիջեւանը: Քանի որ այդ երկրի ռազմական պոտենցիալը բավարար չէ երկու-երեք պատերազմում հաղթելու համար, այդ պատերազմում Հայաստանն իր դաշնակիցների հետ կհաղթի»,-նշեց Ա. Արշակյանը:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ էլ փաստեց, որ Ադրբեջանին պատերազմ թույլ չտալու զսպող գործոններից մեկն էլ  «Բրիթիշ Պետրոլիում» ընկերությունն է, որը Ադրբեջանում ունի մեծ շահեր, որը հավասարազոր է Անգլիայի ունեցած շահերին. «Սակայն հաշվի առնելով տրամաբանությունից շատ հեռու այն այն գործողությունները, որոնք այսօր անում է Ադրբեջանը, կարելի է հստակեցնել, որ Հայաստանին խոցելու փորձերը  Ադրբեջանն անում է»,-ընդգծեց Լ. Ալավերդյանը:
Մանրամասները` տեսանյությում

«Յունիգրաֆ-Իքս»-ի տնօրենին սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում. «Փաստ»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА