ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդյոք Վաչիկ Ղազարյանը և մյուսները ապօրինի հարստացման հանցակազմի տակ են ընկնում. Պարզաբանում

16.07.2018 18:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արդյոք Վաչիկ Ղազարյանը և մյուսները ապօրինի հարստացման հանցակազմի տակ են ընկնում. Պարզաբանում

Հայաստանում 2017-ին ապօրինի հարստացման հանցակազմի ներդրումից հետո այս տարի արդեն երկու քրեական գործ է հարուցվել, որոնցով անցնում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ՝ ՀՀ 3-րդ նախագահի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը և ՀՀ 3-րդ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները։

«Քոչարյանի հետ համագործակցության հարցը ՀՀԿ-ում չեն քննարկել». Էդուարդ Շարմազանով

Իրավագիտական տարբեր շրջանակներում հնչում են կարծիքներ, որ նշված անձինք չեն կարող այս հանցակազմը սահմանող հոդվածի թիրախում լինել, քանի որ նրանք չեն հարստացել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ այսինքն՝ 2017-ի հուլիսի 1-ից հետո։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ակտիվորեն մասնակցում էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին և ապօրինի հանցակազմի ներդրման հարցում ակտիվ է եղել։ Aysor.am-ը փորձեց նրանից հասկանալ՝ արդյոք այս անձինք այդ հոդվածի թիրախում են։

«Այս անձինք իսկապես այդ հոդվածի թիրախո՞ւմ են, թե՞ ոչ, վերջնականորեն ցույց կտա նախաքննությունը և այդ գործերով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռերը», - մեր հարցին ի պատասխան ասաց Զադոյանը։

Ապօրինի հարստացումը, նրա խոսքով, Հայաստանում քրեականացվել է 2017 թվականի հուլիսի 1-ից։

Ներկայացնելով հանցակազմը և դրանով սահմանված պատիժը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը նշեց, որ ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով։

Ըստ օրենսդրության՝ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են, անձը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Ընդ որում, նույն հոդվածի իմաստով էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), որը այս դեպքում հինգ միլիոն ՀՀ դրամն է։

«Պարզելու համար, թե ձեր կողմից նշված անձինք արդյոք ենթակա են քրեական պատասխանատվության ապօրինի հարստանալու մեղադրանքով, նախաքննության մարմինները պետք է պարզեն,

ա) արդյոք հաշվետու (տվյալ դեպքում 01.07.2017թ-ից սկսած) ժամանակահատվածում նրանց եկամուտների (գույքի) ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները (գույքը),

բ) արդյոք այդ եկամուտները (գույքը) ողջամտորեն չի հիմնավորվում նրանց կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներակայացված հայտարարագրերով,

գ) արդյոք տվյալ դեպքում ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են», - ասաց Զադոյանը:

Գերատեսչություններին պարտադրել են մասնակցել իշխանությունների միտինգին եւ պարտադրել գնել սպիտակ <<դուխով>> մայկաներ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА