ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես ցնցված եմ»․ CNN-ի լրագրողը քննադատել է Պուտինին՝ Թրամփի հետ հանդիպմանն ուշանալու համար

16.07.2018 20:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ես ցնցված եմ»․ CNN-ի լրագրողը քննադատել է Պուտինին՝ Թրամփի հետ հանդիպմանն ուշանալու համար

Ամերիկյան CNN հեռուստաալիքի լրագրողը բավականին բուռն կերպով է արձագանքել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հելսինկյան հանդիպմանը նախատեսված ժամից ուշանալու փաստին։  

Մերկելը «հատուկ արդյունքներ» չի ակնկալում Պուտինի հետ հանդիպումից

«Ես ցնցված եմ, որ պատժամիջոցների տակ գտնվող երկրի նախագահը ստիպում է սպասել ազատ աշխարհի առաջնորդին», - ասել է հեռուստաալիքի լրագրող Քեթլին Քոլինզը։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այսօր տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը, որի ժամանակ երկու պետությունների ղեկավարները ողջունել են իրար ու ընդգծել հանդիպման կարևորությունը:

Հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է:

«Ես իրապես հավատացած եմ՝ աշխարհը ցանկանում է, որ մենք «լեզու գտնենք»: Մենք երկու միջուկային գերտերություններ ենք: Մեր երկրները հարաբերությունների կարգավորման համար մեծ հնարավորություններ ունեն»,- հանդիպման վերաբերյալ ասել է Թրամփը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА