o C     27. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցանկալի կլիներ, որ ՀՀԿ-ն ու «Ելք»-ն առնվազն միանման չգործեին»

17.07.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Ցանկալի կլիներ, որ ՀՀԿ-ն ու «Ելք»-ն առնվազն միանման չգործեին»

Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը երեկ տապալվեց` Երեւանի ավագանու նիստին քվորում չլինելու պատճառով: Ավագանու նիստը իրավազոր է, եթե ներկա են ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին (Երեւանի ավագանին ունի 65 անդամ), սակայն ներկայացել էին ավագանու միայն հինգ անդամ: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու եւ չեն առաջադրելու իրենց թեկնածուին: Իսկ թե ի՞նչ է սպասվում քաղաքապետի չկայացած արտահերթ ընտրություններից հետո` «Իրավունքը» հետաքրքրվեց Երեւանի քաղաքապետի դեռեւս միակ թեկնածու, Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ:

«ԶԵՐԾ ԿՄՆԱՄ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ, ԹԵ ՈՎ Է ՀՀ-Ի ՆԱԽԸՏՐԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ»,- ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆ

- Արդեն կարելի է ասել, որ Երեւանի ավագանին լուծարված է, եւ կառավարությանը մնում է նշանակել Երեւանի ավագանու նոր ընտրություններ, որը, ըստ օրենքի, պետք է տեղի ունենա նվազագույնը` 30, առավելագույնը 40 օրվա ընթացքում: Այսինքն` այն պետք է տեղի ունենա օգոստոսի 16-ից մինչեւ օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում:

– Տիկին Փոստանջյան, Ձեզ համար անակնկա՞լ էր, որ ՀՀԿ-ն ու «Ելք»-ը Ձեզ չեն ընտրելու քաղաքապետ:

– Իհարկե, բնական էր, որ հենց այսպիսին է լինելու հանգուցալուծումը, որովհետեւ մենք որեւիցե մեկի հետ ստվերային պայմանավորվածությունների մեջ չենք կարող լինել:

– Այդ դեպքում ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

– Մենք պարտավոր ենք առաջադրվել, որովհետեւ մեր քաղաքացիների առջեւ  ստանձնել ենք պարտականություն: Ես ասել եմ մեր քաղաքացիներին, որ լինելու եմ քաղաքապետը եւ ներկայացնելու եմ իրենց շահերը: Եվ ըստ էության, այս մեկ տարվա ընթացքում եղել եմ մեր քաղաքացիների կողքին` ներկայացնելով իրենց իրավունքներն ու շահերը, եւ ամեն ինչ արել եմ, որպեսզի մաքրեմ Երեւանի քաղաքապետարանը աղբից, կեղտից, կոռուպցիայից: Այնպես որ, իմ պարտականությունների մեջ է մտնում նաեւ առաջադրվելը:

– «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախորդ ավագանու նիստի ժամանակ մտահոգված էր, թե Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները հավելյալ մեծ ծախս է ենթադրում, ինչը սաբոտաժ է պետության դեմ: Չե՞ք կարծում, որ հակասություն կա այս հայտարարության եւ նրանց կողմից թեկնածու չառաջադրելու մեջ:

– Կարծում եմ` Դուք իրենց պետք է հղեք այս հարցը: Այսօր ուղղակի ցանկալի կլիներ, որպեսզի ՀՀԿ-ն եւ «Ելքը» առնվազն միանման չգործեին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА