ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ումի՞ց է ֆինանսավորվում ու հովանավորվում հակակեղեցական շարժումը. բացահայտում

19.07.2018 15:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ումի՞ց է ֆինանսավորվում ու հովանավորվում հակակեղեցական շարժումը. բացահայտում

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հակոբյանը ուշագրավ բացահայտում է արել` մասնավորապես հիշեցնելով, որ օրեր առաջ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը «հպարտորեն» հայտարարեց. «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդ եմ, իմ հավատքը դա է»:

«6 ամսում երկիրը լքել է 51 հազար ՀՀ քաղաքացի, որից միայն ապրիլ-հունիսին` 48 հազար»

«Այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ եւ գրեթե հանրության ստվար հատվածը դատապարտեց նրա աղանդավոր լինելու երեւույթը: Կարելի է ասել, որ հանրային եւ այլ անհայտ գործոնների ճնշման ներքո Գեւորգ Աճեմյանը հրաժարական տվեց. «Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից...»։ Բայց մեր նյութը հիմնականում դրան չի վերաբերում: Այս մեկուկես ամսվա ընթացքում մի խումբ կեղծ եկեղեցասերներ՝ դիմակավորվելով Հայ Առաքելական Ս. Եկեղեցու զավակների առերես քողի ներքո, փողոցում՝ լկտի բառերով եւ պահվածքով, պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Այդ նախաձեռնությունը դատապարտվեց եկեղեցականաց ողջ դասի եւ հանրության կողմից, իսկ եկեղեցականները եւ վերլուծաբաններ այն հռչակեցին աղանդավորական: Այս նախաձեռնության մասնակիցները սարսափած, որ բացահայտվել է իրենց աղանդավորական լինելը եւ նրանց կողմից հովանավորվելն ու ֆինանսավորվելը, այս ու այն կողմ ընկած հերքելու փորձեր էին կատարում: Բայց ավաղ. «Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ» (Ղուկ. 8:16-17): Խնդիրն այն է, որ այս նախաձեռնությանը միացած, սատարող եւ իրենց օժանդակությունը հայտնող Վահե Պետրոսյանը «Կյանքի խոսքից» է: Մնացյալ հետեւությունները թող ընթերցողներն անեն», - գրում է օգտատերը:

Նյութի աղբյուրը` այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА