ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաշվի նստեք հայկական ավանդույթների հետ. գրողի պատասխանը Արսինե Խանջյանին

19.07.2018 16:56 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հաշվի նստեք հայկական ավանդույթների հետ. գրողի պատասխանը Արսինե Խանջյանին

Օրերս կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հույս էր հայտնել, որ ՀՀ նորընտիր կառավարությունը քայլեր կձեռնակի, որպեսզի Հայաստանում պահպանվի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները:
Չնայած, առաջին անգամ չէ, որ դերասանուհին հանդես է գալիս ԼԳԲՏ-ի իրավունքների պաշտպանությամբ, այդուհանդերձ նրա հայտարարությունն անարձագանք չմնաց, շատերը դերասանուհուն խորհուրդ տվեցին չխոսել այնպիսի մշակույթի մասին, որի կրողը չի կարող հայ ազգը լինել, որոշներ են նրան հորդորեցին` Կանադայից գալ ու ապրել Հայաստանում, այնուհետեւ խոսել խնդիրներից:
Գրող, հրապարակախոս ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  դերսանուհու հայտարարությանը, փաստեց, որ պետք չէ հայ ազգին ստիպել անել այնպիսի բան, որն անընդունելի է. «Տարբեր երկրներ նման օրենքներ ընդունել է, մեր հասարակությունը դրան պատրաստ չէ, զոռով ի՞նչ են ուզում անել:  Մենք ո՛չ դրա կարիքն ունենք, ո՛չ իրավունքը. Եթե մի երկիր չի ուզում նման բան, չպետք է գնալ պարատադրելու ճանապարհով: Նույն այդ օրենքը Ռուսաստանը մերժում է, մեղադրում են Վլադիմիր Պուտինին, բայց այդ երկրում այդքան սանձարձակություն չունեն, որ օրենքը ընդունեն: Եթե ԼԳԲՏ-ին Հայաստանի բնակչության 2 տոկոսն ընդունում է,  98 տոկոսը չի ընդունում, սա էլ այդ բնակչության 98 տոկոսի  իրավունքն է, ինչու են ուզում այդ ամենը բերել եւ փաթաթել մեր ժողովդի վրա»,- նշեց Բ. Կարապետյանը: Ըստ նրա, Հայաստանն ունի իր ավանդույթները, որի հետ պետք է հաշվի նստեն:
Հրապարակախոսը նկատեց, որ Հայաստանում կան ավելի լուրջ խնդիրներ, դրանց մասին է պետք խոսել, այնպես անել, որ մարդկանց կարծիքը հաշվի առնեն, այդ թվում` մտավորականության` գրողների, նկարիչների:

Ինչպես են շուռնուխցի դեռահասները պաշտպանել իրենց գյուղի եւ ծնողների պատիվը (Տեսանյութ)


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА