ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ հայտարարությունն՝ ի զորակցություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու

19.07.2018 17:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՅԴ հայտարարությունն՝ ի զորակցություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների, անվայել պահվածքի կապակցությամբ։
Եկեղեցու «բարենորոգման» կարգախոսներով հանդես եկող խմբի սադրիչ եւ սանձարձակության հասնող պահվածքն ու գործողությունները, ըստ էության, վերածվել է ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետի, այլեւ եկեղեցական ինստիտուտի նկատմամբ բացահայտ ոտնձգության, ինչն ուղղակիորեն հարվածում է հայ ժողովրդի հոգեւոր միասնության համակարգին։

Նոր իշխանության 100 օրվա ընթացքում սկսվեց արշավ հայ եկեղեցու դեմ. տեսանյութ

Սահմանադրությամբ ճանաչված է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում՝ հետեւաբար պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել եկեղեցական ինստիտուտը թիրախավորող, բռնության դրսեւորման միտումներ ունեցող գործողությունները կանխելու ուղղությամբ։

Քննադատելու, բողոքելու իրավունքի իրացումը կարեւոր է, սակայն չի կարելի ժողովրդավարությունը շփոթել ամենաթողության հետ՝ խտրականություն չդնելով պայքարի միջոցների եւ եղանակների մեջ։

Հ.Յ. Դաշնակցությունն իր ամբողջական զորակցությունն է հայտնում Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն եւ կոչ է անում պատկան մարմիններին օրենքի շրջանակներում կանխել մեր հոգեւոր եւ ազգային միասնության դեմ ուղղված, իրենց բնույթով աղանդավորական եւ կասկածելի ծագումնաբանությամբ խմբակների սադրիչ գործողությունները։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА