ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նրանք կրկին Հայաստան կգան (+Տեսանյութ)

19.07.2018 17:54 ՄՇԱԿՈՒՅԹ
Նրանք կրկին Հայաստան կգան (+Տեսանյութ)

 «Մունդուս» կատարողական արվեստի միջազգային փառատոնի առաջին փուլն ավարտված է: Երկրորդ փուլի մեկնարկը կտրվի հուլիսի 22-ին և կշարունակվի մինչև հուլիսի 28-ը:

«Մունդուս» կատարողական արվեստի միջազգային փառատոնի երկրորդ փուլն ավարտված է

Իսրայելից ժամանած «Նասր Բեթ Ջան» համույթի պրոդյուսեր ՇԱՎԱՀ ԱՇՐԱՖՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ հիանալի ժամանակ են անցկացրել Հայաստանում:

«Ինձ համար հաճելի էր գտնվել Հայաստանում: Դա, կարելի է ասել, իմ երազանքն էր: Պատմել էին, որ այստեղ շատ գեղեցիկ տեսարժան վայրեր կան: Ցավոք, ժամանակի սղության պատճառով չհասցրեցինք բոլորը տեսնել»:     

Շավահ Աշրաֆը կրկին Հայաստան գալու ցանկություն ունի.

«Հուսամ`բախտ կվիճակվի, որ կրկին Հայաստան գամ, և ես ցանկություն ունեմ, որ մեր երեխաները ծանոթանան հայ մշակույթին»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, պրոդյուսերն ընդգծեց.

«Կարծում եմ` մեր համագործակցությունը «Մունդուս» կատարողական արվեստի միջազգային փառատոնի հետ (տնօրեն Լիլիթ Մնացականյան) շարունակական կլինի: Արդեն պլանավորել ենք նոր խմբեր բերել Հայաստան: Անշուշտ, նաև Հայաստանից հրավիրել Իսրայել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА