ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թշնամին մեր ձեռքով է մեզ ոչնչացնում…». Ռուզան Ասատրյանն ահազանգում է

19.07.2018 23:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Թշնամին մեր ձեռքով է մեզ ոչնչացնում…». Ռուզան Ասատրյանն ահազանգում է

Գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ բաց նամակ է գրել՝ ուղղված կանադահայ դերասանուհի, հասարակական գործիչ Արսինե Խանջյանին եւ նրա համախոհներին, մասնավորապես շեշտելով, որ արվեստի տաղանդը պետք է ծառայեցնել սեփական ազգին եւ ոչ միայն արվեստի։

Ինչպես են շուռնուխցի դեռահասները պաշտպանել իրենց գյուղի եւ ծնողների պատիվը (Տեսանյութ)

«Ձեր նկարահանված ֆիլմերում հայոց եղեռնի հոգեբանություն եք անցել՝ այն է, հայ գենի կորստի, ազգի բնաջնջման։ Զարմացած եմ ձեր՝ որպես լայն մասսաների կողմից ճանաչված հեղինակության ՝ Հայաստանին ուղղված կոչի առիթով, որը մեծ զայրույթ է առաջացրել հայ առողջ հասարակայնության շրջանում։ Դուք արդյոք կպաշտպանեիք մանկասպանին, երբեք… Երբևեւիցէ մտածե՞լ եք, որ միասեռականներին պաշտպանել, նշանակում է պաշտպանել մանկասպանների շահերը, այն դեպքում, երբ Հայաստանում մանկածնության սով է։ Արտերկրում հանգիստ ու ապահով ապրելով, դուք տեղյակ չեք, որ դաժանորեն խախտվել է Հայաստանի դեմոգրաֆիկական կենսոլորտը եւ այսօր նույնիսկ ծնողներին փոխարինող սերունդը չի լրացնում նրանց տեղը, քանզի երկու երեխան փոխարինել են մեկով... Այս պայմաններում այլասերվածության ձեր քարոզը Հայաստանի համար մարդասիրություն չէ: Այդ պարսավելի կոչի փոխարեն միջոցներ ներդրեք նրանց բուժման եւ կախվածությունից ազատագրվելու համար։ Հայրենիքում ապրողներս ցավոք սրտի լավ գիտենք մեզ սպառնացող վտանգների մասին եւ մեր վերքը մոտ է մեր սրտին։ Եվրոպական պարտադրանքները հայերիս ավանդույթներին հարիր չեն, մենք ավելի մարդասեր ենք, քան աշխարհի որեւէ ժողովուրդ։ Այսօր բանակ են զորակոչվում անառողջ երեխաներ... Սերնդի պակասը խեղդում է… Միասեռականներին խնայելու վերաբերյալ այս պայմաններում, անգամ խոսակցություն է գնում նրանց ազատել զինծառայությունից, այսինքն՝ դուք ակամա ջուր եք լցրել թշնամու ջրաղացին… Խախտված, վախկոտ, բուժման կարիք ունեցող շատ տղաներ ավելի շուտ ԼԳԲՏ կդառնան, քան կմեկնեն ծառայության, որովհետեւ վերջին տարիներին շատ նսեմացվեց հայրենասիրություն բառը՝վարկաբեկվեցին հերոսները... Խելքի՛ եկեք բոլորով, Հայաստանը սուրբ օրենքների երկիր է եղել, ավելի մի զայրացրեք Աստծուն․․․Թշնամին մեր ձեռքով է մեզ ոչնչացնում…», - ասված է նամակում:

Հիշեցնենք, որ օտարերկրյա քաղաքացի կանադահայ դերասան եւ հասարակական գործիչ Արսինե Խանջյանը ակտիվացել է եւ որոշել խառնվել հայաստանյան ներքին գործերին` իշխանությանը թելադրելով, թե ինչ քայլեր պետք է անի: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հույս է հայտնել, թե տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանում կլուծվի նաեւ ԼԳԲՏ-ի մարդկանց իրավունքների հարցը: Ընդ որում՝ այս հարցում իշխանությանը չդիմելը, այն օտար ազդեցությունների հետեւանք համարելը Ա. Խանջյանը տգիտություն է որակել՝ վիրավորելով ՀՀ քաղաքացիների առնվազն 98 %-ին: Իսկ, ըստ էության, սրբապղծությունը եւ այլասերումը որակել, որպես հարգանք սիրո եւ անկախ ինքնության հանդեպ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА