ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ներողություն, տղաներ». Նաիրա Զոհրաբյան

20.07.2018 01:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ներողություն, տղաներ». Նաիրա Զոհրաբյան

«Չկա օր, որ առնվազն մի հարյուր անգամ չասենք, որ Հայաստանը եւ Երեւանը բնապահպանական աղետի շեմին են։ Անխնա ու վայրի հանքարդյունաբերություն, Ամուլսարի անվերջանալի էպոպեա, կանաչ տարածքների հանդեպ կատաղի վանդալիզմ։ Տպավորություն է, որ եւս մի քանի տարի ու «անտառ» եւ «կանաչ տարածք» հասկացությունները հավակնելու են դառնալ Գինեսի ռեկորդների շահառու», - այս մասին գրում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ եւ նշում, որ տեղեկացել է՝ Թեղուտ գյուղի մոտակայքում ազգային պարկը հսկող երեք կամավորի 30 մարդ ծեծի է ենթարկել. « Ինչո՞ւ։ Որովհետեւ այդ երեք կամավորները թույլ չեն տվել, որ հարակից գյուղերի բնակիչները կտրեն անտառն ու վաճառեն։ Գյուղացին ունի իր հիմնավորումը՝ գազ եւ էլեկտրաէներգիա սպառել չի կարող, որովհետեւ թանկ է, մնում է անտառ կտրելը։ Բայց ո՞վ է վճարելու այն գինը, երբ Հայաստանն այս կերպ վերածվում է անապատի. նույնը Երեւանը, որտեղ կանաչ տարածք գտնելը այլեւս դառնալու է օրվա թոփ լուրը»։ 

Ավագանիների մեծ դեբատին չի մասնակցել միայն Նաիրա Զոհրաբյանը

Ն. Զոհրաբյանը հիշեցնում է, որ վիճակագրությունը բավականին դաժան է. «Քաղցկեղի ամենաբարձր տոկոսը Հայաստանում հենց Լոռու մարզում է, որտեղ անխղճորեն կտրում են անտառներն ու ավիրում կանաչ տարածքները։ Նույն կատաստրոֆիկ վիճակը Երեւանում է։ Եվ քանի դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել, Երեւանում պետք է կիրառել «Կանաչ քաղաքի» կոնցեպտը, ինչը եւ առաջարկելու է «Բարգավաճ Հայաստանը»»։ 

Որպես հետգրություն՝ պատգամավորը հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները պատասխանատվության կենթարկեն բոլոր նրանց, ովքեր ծեծել են երիտասարդ կամավորներին, որոնք ընդամենը պահպանում էին մեր բոլորի հարստությունը՝ անտառը։ 

«Ներողություն, տղաներ», - եզրափակելով խոսքը՝ ընդգծել է Ն. Զոհրաբյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА