ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բաքուն կրկին խավարի մեջ է»

21.07.2018 16:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Բաքուն կրկին խավարի մեջ է»

Հեղինակ՝ Գագիկ Համբարյան

Ադրբեջանը դեռ ուշքի չի եկել երկու շաբաթ առաջ Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած խոշոր վթարից հետո: Էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը և այլ սպառողներին այս ընթացքում լիակատար չի իրականացվում: Մերթընդմերթ երկրի տարբեր շարջաններում տեղի են ունենում էլետրաէներգիայի հովհարային անջատումներ: Հատկանշական է, որ ամենաշատ անջատումներն, ըստ ազերիական ԶԼՄ-երի, տեղի են ունենում մայրաքաղաք Բաքվում: 
Ըստ վերջին տեղեկությունների՝ հուլիսի 21-ի 00.20-ի դրությամբ Ադրբեջանի մայրաքաղաքի 5՝ Խաթայի, Նիզամիի, Սաբունչիի, Խազարի և Սուրախանի շրջանները հոսանքազրկված են:  
Azərişıq ընկերության մամլո խոսնակ Թանրիվերդի Մուսթաֆաևը Trend-ին հայտնել է, որ վթարը կապ չունի ընկերության հետ: Ըստ վերջինսիս, էներգիայի անջատումները կապված են Մարդակյանի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետ, որը շուտով կվերացվի: 
Հետաքրքիր է ստացվում: Հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով, որը տեղի ԶԼՄ-ները բնութագրել էին որպես ԱՂԵՏ, քանի որ ողջ Ալիևյան սուլթանությունը հոսանքազրկվել էր, բացահայտեց, որ Ադրբեջանի էլետրաէներգիայի 100 տոկոսը տալիս է վերը նշված ՀԷԿ-ը: Իսկ հիմա էլ պարզվում է, որ դա այդպես չէ: Մարդակյանի ՋԷԿ-ն էլ է բավական մեծ ծավալի էլետրաէներգիա մատակարարում, որի վթարի պատճառով Բաքվի 12 շրջաններից 5-ը այս պահին հոսանքազրկված են: 
Հ.Գ. Վերջին շրջանի վթարները Ադրբեջանի էներգացանցում ապացուցում են, որ միլիարդավոր դոլարներ զենքի վրա ծախսող Ալիևին ընդամենը մեկ րոպեյի կարելի է ծնկի բերել՝ տարրական հոսանքազրկելով ապշերոնյան սուլթանին իր բոլոր աղետալի հետևանքներով վերջինիս համար:

«Ես Ամերիկան կրկին հզոր եմ դարձրել». Թրամփ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА