ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պասիվ ծխելը կարող է վիժումների ու պտղի մոտ արատների առաջացման հանգեցնել ․ հետազոտություն

21.07.2018 17:19 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Պասիվ ծխելը կարող է վիժումների ու պտղի մոտ արատների առաջացման հանգեցնել ․ հետազոտություն

Հղիության ժամանակ ծխախոտի ծուխ  շնչելը շատ վտանգավոր է ու կարող է հանգեցնել վիժումների, ինչպես նաև դառնալ պտղի մոտ արատների առաջացման պատճառ, այս մասին հայտնում են University of York համալսարանի գիտնականները։

Կոճապղպեղով թեյը կարող է լուծել բերանի տհաճ հոտի խնդիրը

Ըստ նրանց հետազոտության՝ Հայաստանի, Ինդոնեզիայի, Նիգերիայի, Նեպալի ու Պակիստանի նման երկրներում կանանց ավելի քան 50 տոկոսը ստիպված է հղիության ժամանակ ծխախոտի ծուխ շնչել, ինչը սպառնալիք է ներկայացնում նրանց ապագա երեխաների համար։ Գիտնականների հաշվարկներով՝ միայն Ինդոնեզիայում պասիվ ծխելու հետևանքով գրանցվել է ավելի քան 10 000 մեռելածնություն։ Իսկ Պակիստանում հղիների 7 տոկոսը, որոնց երեխաները մահացած են ծնվել, ենթարկվել էին ծխախոտի ծխի ազդեցությանը։

Պասիվ ծխելը, գիտնականների խոսքով, բարձրացնում է նաև պտղի մոտ զարգացման դեֆեկտների, մարմնի զանգվածի պակասի ու շնչառական հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Մասնագետները հիշեցրել են, որ զարգացող 30 երկրներից 5-ում մարդիկ կրկնակի հաճախ են ենթարկվում  ծխախոտի երկրորդային, քան առաջնային ազդեցությանը։ Գիտնականները նաև հավելել են, որ  ծխախոտի ծխից հղիների պաշտպանությունը ամենաառանցքային քայլերից է, որոնք անհրաժեշտ են մոր ու մանկան առողջությունը բարելավելու համար։

Մայիսին Ֆիլադելֆիայի Դրեքսելյան համալսարանի գիտնականները ներկայացրել են տվյալներ այն մասին, որ նոր ծխած մարդու հետ կոնտակտը կարող է շատ վտանգավոր լինել ՝ ավելի վնասակար , քան դեռ վառվող ծխախոտի ծուխը շնչելը։ Մասնագետները այն ժամանակ ասել էին, որ մտնելով սենյակ՝ հենց նոր ծխած մարդն իր հետ շենք է բերում թունավոր նյութերի մանր մասնիկներ , որոնք սկսում են շրջանառել օդում ու նստել մակերեսների վրա։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА