ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմ է ընթանում․ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար

22.07.2018 22:06 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմ է ընթանում․ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև իսկական առևտրային պատերազմ է ընթանում, և G20-ի անդամ բոլոր երկրները գիտակցում են դա, նման հայտարարություն է կատարել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մերը, գրում է Reuters գործակալությունը։

«G20-ում բոլորը գիտակցում են, որ առևտրային պատերազմն այլևս իրականություն է, այն սպառնալիք է համաշխարհային տնտեսության աճի համար։ Ես խնդրում եմ ԱՄՆ-ին գործի դնել ողջամտությունն և հարգել կանոններն ու իր դաշնակիցներին», - ասել է ֆրանսիացի նախարարը։

Իրաքի խորհրդարանի նոր խոսնակը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ սահմանած պատժամիջոցներին

Նա նաև հավելել է, որ քանի դեռ Սպիտակ տունը չկատարի առաջին քայլը՝ Եվրահանձնաժողովը առևտրային բանակցությունների վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ հղել չի պատրաստվում։

«Եվրոպային պարզապես այլ ելք չի մնա, քան պատասխան միջոցների կիրառումը», - ասել է Լե Մերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն էականորեն ավելացրել է երկիր ներմուծվող եվրոպական ալյումինի և պողպատի համար սահմանված հարկերի չափը։
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА