o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ ԵՐԿՈՒ ԱՅՑԵՔԱՐՏ` ՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ ԵՎ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ»

24.07.2018 21:45 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ ԵՐԿՈՒ ԱՅՑԵՔԱՐՏ` ՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ ԵՎ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ»

Վերջին օրերին Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ կապված խժդժությունների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

- Ամբողջ աշխարհին է հայտնի, որ շուրջ երկու հազարամյակ Հայ առաքելական սուրբ եկեղեցին մեր այցեքարտն է եղել: Անգամ մեր Սահմանադրությամբ է ամրագված մեր եկեղեցու բացառիկ լինելը: Մեր հաջորդ խոշոր այցեքարտը մեր ընտանիքն է, եւ ես այսօր ցավ եմ ապրում, որ այդ երկու սրբություններին ցանկանում են կպնել: Շատ լավ է, որ ժողովուրդը միասնական է, ոտքի է կանգնում, կարողանում են իրենց պահանջները առաջ քաշեն, բայց դա չի նշանակում, որ այս գործողությունների մեջ պետք է թույլ տալ ամենաթողություն: Ըստ էության, սկսել են ոտնձգություններ մեր սրբությունների նկատմամբ: Մենք հայտնի ենք մեր հավատքով, պետականությամբ, մեր ամուր ընտանիքներով: Բաբելոնի, Ասորեստանի նման երկրները կործանվել են, իսկ հայ ազգը կանգուն է մնացել հենց դրանց շնորհիվ: Անգամ աշխարհի մեծերը Հայաստան երկրի կայունությունը, ամրությունը տեսնում են մեր եկեղեցու, հավատքի եւ ամուր ընտանիքների մեջ: Օտարերկրյա արժեքները հարիր չեն մեր երկրին, պետությանը, որը կարող է ներթափանցել մեր ընտանիք: Եկեղեցին անձերով չի, որ պետք է որոշվի, այլ այն մի հավաքական կերպար է, դա մեր հավատքն է եւ այցեքարտը աշխարհում: Պետք է զգոն լինել, եւ նեղ անձնական ու ճղճիմ նպատակները իրականացնելու համար չի կարելի ամբողջ երկու հազարամյակի ձեռքբերումները ոտնահարելով` հասնել անձնական նպատակների:

Բացի բոյկոտելուց, խորհրդարանական փոքրամասնությունից ուրիշ գործառույթ չտեսանք. Բաղդասարյան (Տեսանյութ)

– Պարոն Բաղդասարյան, բացի հայ եկեղեցուց, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հայտարարել է, որ ԼԳԲՏ համայնքը մեզ մոտ պետք է ազատ իրեն զգա: Ի՞նչ կասեք այս առումով:

– Այո, խոսքս չի վերաբերում միայն Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ոտնձգություններին, այլեւ հոմոսեքսուալիստների իրավական ճանաչումը եւս կխարխլի մեր ամուր ընտանիքները, արժեհամակարգը: Դա անթույլատրելի է, հարիր չէ մեր երկրին, ազգին:

– Ներկա իշխանությունների վերաբերմունքը, մոտեցումը վերոնշյալ հարցերի հետ կապված ինչպե՞ս եք գնահատում:

– Իշխանությունները, ոստիկանությունը պետք է առավել զգոն լինեն այս հարցերում, եւ սա տարբերեն այլ ոտնձգություններից, մնացած բոլոր շարժումներից, ցույցերից: Սա անթույլատրելի է, պետք է արագ կանխել: Պետք է ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ոստիկանությունը հետեւություններ անեն ստեղծված իրավիճակից եւ արագ միջոցառումներ ձեռնարկեն հետագա վտանգներից խուսափելու համար: Պատկերացնում եք հայ ազգը առանց ամուր ընտանիքի, առանց Առաքելական եկեղեցու: Այս հազարամյակների ընթացքում որեւէ նման դեպք չի եղել, որ այս աստիճան ոտնահարեն եկեղեցուն: Եղել են պատերազմներ, որի առաջին շարքում եկեղեցին է եղել իր սպասավորների հետ միասին պահելով խաչը` փոխարինել զենքին: Մենք հարգում ենք կրոնական արժեքները, կրոնի ազատությունը, բայց ոտնձգությունները Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ստվեր են գցում շուրջ երկու հազարամյա պատմության վրա: Այո՛, ընդունել ենք եվրոպական ընտանիքը եւ առհասարակ ընտրել ենք մի մարտավարություն, որ բոլոր երկրների հետ կարողանանք մեր արտաքին քաղաքականությունը այնպես տանել, որպեսզի չվնասվի մեր ազգային անվտանգությունը: Փորձում ենք եզրեր գտնել աշխարհի տարբեր երկրների հետ, բայց եզրեր գտնել չի նշանակում, կորցնելով մեր արժեքները, հասնենք ինչ որ նպատակի: Այն, ինչը մեզ պահպանել է, հանկարծ հրաժարվենք դրանից, դա կործանարար կլինի մեր երկրի համար

– Ձեր կարծիքով` իշխանությունները զգոն չե՞ն, թե՞ անտարբեր են այս հարցերի նկատմամբ:

– Վարչապետը հորդորեց Առաքելական եկեղեցու հարցով, սպասենք, տեսնենք այդ հորդորը տեղ կհասնի, եւ ինչ գործողություններ կկատարեն: Եկեք չշտապենք գնահատականներ տալու հարցում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА