o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էյֆորիայի անընդհատ ավելանալն առողջ տարբերակ չէ երկրի զարգացման համար»

25.07.2018 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Էյֆորիայի անընդհատ ավելանալն առողջ տարբերակ չէ երկրի զարգացման համար»

Այն տեսակետին, թե որքան ուշ կայանան խորհրդարանական ընտրությունները, այնքան ժողովրդի մեջ առկա էյֆորիան նոր կառավարության հանդեպ կմարի, համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին` ո՛չ ավել, ո՛չ պակաս նա իր վերջին ասուլիսի ժամանակ պնդեց. «Որքան ժամանակը գնա, էյֆորիան ավելանալու է»: Սակայն այդ կարծիքին չէ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ում կարծիքով ձմեռվանից հետո նոր իշխանությունների վարկանիշն ընկնելու է, ուստի` պետք է ամեն ինչ հասցնել անել ավելի վաղ, քան էյֆորիան կանցնի: Այս եւ այլ հարցերի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ:

«Աերոֆլոտ»-ը կչեղարկի մինչեւ օգոստոսի 31-ը նախապես պլանավորված միջազգային չվերթների մի մասը

«ԱՄԵՆ ՕՐ ԳՆԱԼ, ՕԼԻԳԱՐԽԻՑ ՄԻԼԻԱՐԴ ՊՈԿԵԼ, ՉԻ ՍՏԱՑՎԻ»

– Պարոն Իսկանդարյան, թեպետ Դուք հակառակն եք պնդում, բայց վարչապետը վստահեցնում է, որ էյֆորիան ոչ միայն պահպանվելու է, այլ նաեւ` ավելանալու: Հնարավոր համարո՞ւմ եք:

– Այս հարցը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին, բայց իմ կարծիքով` էյֆորիան ուղղակի չի կարող երկար պահպանվել, դեռ մի բան էլ` ավելանալ: Էյֆորիան հենց դրա համար է էյֆորիա, որովհետեւ այն ժամանակավոր է: Ավելին` այն հանրությունում, որտեղ էյֆորիան անընդհատ ավելանում է, ամենաառողջ տարբերակ չէ երկրի տնտեսության զարգացման, օրենքների բարեփոխման եւ այլնի համար: Օրինակ, նման քաղաքական փոփոխություններից հետո` Ուկրաինայում եւ Ղրղզստանում էյֆորիան շարունակվել է մինչեւ մեկ տարի: Այս հարցում, իհարկե, մեր նոր իշխանությունները շատ հաջողակ են եւ տաղանդավոր, ուստի` կարծում եմ` իրենք կարող են երկար պահել այս իրավիճակը: Ակնհայտ է, որ իրենք գտել են գործիք, որով կարելի է այն անել: Ասենք, կարելի է երկու շաբաթը մեկ բռնել մի կոռուպցիոների, հետո ազատ արձակել, դրանով պահել առկա տրամադրությունները: Ի դեպ, վրացիների մոտ իշխանափոխությունից հետո էյֆորիան պահպանվեց ավելի երկար` մոտ 3 տարի, բայց այնտեղ ահռելի գումարներ էր ներդրվել, որը տալիս էր Արեւմուտքը: Սակայն, այդպիսի փողեր մեզ չեն տալու, սա հաստատ: Այսինքն` նման հնարավորություն մենք չունենք: Անցել է երկու ամիս, եւ իշխանության եկածները սկսում են հասկանալ, որ իրենց փող է պետք, որ ընդհանրապես` փողը լավ բան է: Իսկ այն, որ ամեն օր կարող ես գնալ օլիգարխից միլիարդ պոկել, չի ստացվի: Նրանք սկսում են հասկանալ, որ փող պետք է աշխատել, այն պետք է փնտրել: Այդուհանդերձ, մինչեւ խորհրդարանական ընտրություններ պահպանել հանրությունն այնպիսի վիճակում, որպեսզի մեծամասնություն վերցնեն, հնարավոր է, եթե անգամ ընտրությունները լինեն եկող տարվա գարնանը:

«ՀԵՐԹԸ ԿՀԱՍՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆԵԼՈՒՆ»

– Մինչեւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան Երեւանի ավագանու ընտրություններ, որին ակտիվորեն պատրաստվում են որոշ քաղաքական ուժեր, այդ թվում` «Ծառուկյան» դաշինքը: Ո՞ւմ բաժին կհասնի Երեւանի իշխանությունը:

– Հայաստանում տեղի է ունենում իշխանության փոխանցում այս մարդկանցից այլ մարդկանց, մի խումբը հեռանում է իշխանությունից, մյուս խումբը` գալիս, եւ այս գործընթացն ավարտված չէ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է վերցնեն Ազգային ժողովի մեծամասնությունը, դրանից հետո` հերթը կհասնի դատական իշխանությունը վերցնելուն, սա դասական սխեմա է: Հիմա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման շրջան է, որը կլինի ինչ-որ մի ժամանակ: Իսկ ընտրություններին տարիներ շարունակ կարեւոր դերակատարություն են ունեցել տեղական ինքնակառավարման մարմիններն ու բիզնեսը, մինչդեռ հիմա այդ շղթան խարխլված է, ուստի` կամաց-կամաց նոր իշխանությունները վերցնում են տեղական ինքնակառավարման մարմինները, եւ տարօրինակ կլիներ, եթե այն չվերաբերեր Երեւանին: Այս առումով այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում, որ Երեւանում իշխանության կարող են գալ ինչ-որ մարդիկ` ոչ այս նոր իշխանությունից: Լուրջ չէ խոսել ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի կամ «Երկիր ծիրանի» կուսակցության շանսերի մասին: Երեւանում իշխանությունը կանցնի այն մարդկանց, ովքեր եկել են այսօր իշխանության, թե ինչ ձեւաչափով` իրենք կորոշեն` «Ելք»-ո՞վ գնան, «Քաղաքացիական պայմանագրո՞վ», թե՞ այլ տարբերակով, բայց այն կլինի իշխանության փոխանցում` ՀՀԿ-ից նոր իշխանությանը: Իսկ «Ծառուկյան» դաշինքը կարող է ներկայացված լինել Երեւանու ավագանիում, որովհետեւ կոալիցիայում է` մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Այսօրվա իշխանությունները բոլոր հնարավորություններին տիրապետում են, որպեսզի ինչպես որոշեն` այդպես էլ լինի:

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ «ԹԵԿՈՒԶ ՊՈԼԻ ՓԱՅՏ ԼԻՆԻ, ԲԱՅՑ ՀՀՇ-ԻՑ ԼԻՆԻ» ԿԱՐԳԱԽՈՍԻ՞Ն

– Բայց բոլորովին նույնը չէ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ու իր հետ իշխանության եկած թիմի անդամների վարկանիշը: Նույն նոր իշխանության Երեւանի քաղաքապետի հավանական թեկնածուների անունները բավական լուրջ դժգոհություն են առաջացրել հանրության շրջանում...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Հասրաթյան-Մարտիրոսյան փողոցների և Իսակովի պողոտա-«Զվարթնոց» օդանավակայան խաչմերուկներում

– Եթե այդ լիդերը ընտրվի այսօրվա իշխանության կողմից, եթե նա ընտրություններին մասնակցի իրենց անունից, անգամ եթե բաժակ լինի, ուրեմն` կդառնա քաղաքապետ: Չեմ կարծում, որ հիմա կա հնարավորություն` նոր իշխանությունից ընտրաձայներ կորզելու, հատկապես Երեւանում:

– Փաստորեն, վերադառնում ենք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության յուրահատկությունը բնորոշող «թեկուզ պոլի փայտ լինի« բայց ՀՀՇ-ից լինի» կարգախոսի՞ն:

– Ես ընդամենը օրինակ բերեցի բաժակը, որովհետեւ ձեռքիս տակ դա էր: Բայց կրկնում եմ` քաղաքապետ կդառնա նա, ում թեկնածության հավանությունը կտա Նիկոլ Փաշինյանը:

«ԽՆԴԻՐՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ, ԸՆԴ ՈՐՈՒՄ` ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԻՆՉ ՈՐ ՆԱԽԿԻՆՈՒՄ»

– Վերջիվերջո, եթե Երեւանի ավագանու, ապա խորհրդարանական ընտրություններին նոր իշխանությունները դարձան մեծամասնություն, այնուհետեւ վերցրին նաեւ դատական իշխանությունը, ի՞նչ է սպասվում, այսպես ասած, «Նոր Հայաստանին»:

– Լինելու են խնդիրներ, ընդ որում` նույն խնդիրները, ինչ որ նախկինում:  Անհրաժեշտ են լինելու որակյալ մարդիկ: Այսօրվա դրությամբ իրականում երկիրը ղեկավարվում է ցուցարարների եւ հանրապետականների կողմից, ու հենց ինքը` Ն. Փաշինյանը սկսում է հասկանալ, որ որակյալ մարդիկ պետք են: Օրինակ, խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը որտեղի՞ց է ճարելու 150 հոգուց բաղկացած ցուցակ, ի՞նչ մարդիկ են ընդգրկվելու  որպես պատգամավորի թեկնածու: Իսկ որտե՞ղ են որակյալ մարդիկ, պարզ է, հետեւաբար, պետք է վերցնել այդ մարդկանց այն ապարատից, որը կար նախկինում: Իսկ այստեղ խնդիրներ կառաջանան, կլինի հակազդեցություն, կառաջանան ընդդիմադիր տրամադրություններ: Ավելին` արդեն ակնհայտ է, որ ազգային ուժերի կողմից է հիմնական քննադատությունը լինելու: Առհասարակ` այդպես է լինում, երբ մարդիկ գալիս են իշխանության` պարզապես ճիշտ ժամանակին հայտնվելով ճիշտ տեղում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА