o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ երկրորդ նախագահը, բոլոր միջազգային չափանիշների համաձայն, կհամարվի քաղաքական հալածյալ». Ա. Հարությունյան

28.07.2018 11:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ
«ՀՀ երկրորդ նախագահը, բոլոր միջազգային չափանիշների համաձայն, կհամարվի քաղաքական հալածյալ». Ա. Հարությունյան

Ազգային համաձայնություն կուսացության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն անդրադառնալով՝ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Ամենավատ կանխատեսման դեպքում անգամ դժվար էր պատկերացնել,որ մարտի մեկի այնքան չարկչրկված գործի բացահայտումը կվերածվի այսքան անորակ շոուի: Ինչպես մեր պետականության ապագայի, այնպես էլ երբեւէ իրավական պետություն կառուցելու տեսանկյունից մարտի մեկի գործով հարուցված մեղադրանքները, մեղմ ասած, արդեն իսկ խնդրահարույց են, եթե չասենք՝ ի սկզբանե տապալված: Նման իրավաբանորեն անօրակ մեղադրանքի պայմաններում որեւէ իսկապես անկախ դատարանում մեղադրանքը կփլուզվի արդեն առաջին իսկ դատական նիստում: Որովհետեւ քաղաքական ենթատեքստը մեղադրանքի հիմքում, ցավոք, ակնհայտ է կամ այլեւս բացահայտ: Եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ այս նույն «իրավական» տրամաբանությամբ, երկրորդ նախագահը, բոլոր միջազգային չափանիշների համաձայն, կհամարվի քաղաքական հալածյալ կամ բանտարկյալ:
Որովհետեւ հնարավոր չէ բազմահազար մարդկանց մասնակցությամբ եւ տարբեր աստիճանի ներգրավվածությամբ իրադարձությունների ողջ պատասխանատվությունը ջարդել երկու - երեք մարդու վրա ՝ անկախ նախկինում նրանց ունեցած պաշտոնական դիրքից»:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Ըստ Ա. Հարությունյանի, եթե նոր հեղափոխական իշխանություններին արտահերթ ընտրություններից առաջ նախընտրական շոու է անհրաժեշտ՝ էժան հեղինակություն վաստակելու համար, ապա դա անհնար է լինելու նույնիսկ այս ճանապարհով, որովհետեւ սպասվող էֆեկտը լինելու խիստ կարճաժամկետ. «Եվ ամենակարեւորը ՝ դատավարության վերջում 10 զոհերի հարազատները այդպես էլ չեն ստանալու իրենց մտահոգող հիմնական հարցի պատասխանը: Որովհետեւ սա արդեն իրավաբանություն ու արդարադատություն չէ: Սա քաղաքականություն է, զուտ իրավական գործնթացը քաղաքական նպատակներին ծառայեցնլու փորձ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА