ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ դեղին քարտ է ցույց տալիս Ն. Փաշինյանին

04.08.2018 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՌԴ դեղին քարտ է ցույց տալիս Ն. Փաշինյանին

Քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը`կապված Հայստանի ներքին քաղաքական իրադարձությունների հետ, նշում է, որ  Ռուսաստանն այս ամենով դեղին քարտ է ցույց տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.«ՌԴ-ն, Լավրովի խոսքով, ՀՀ վարչապետին հասկացրեց, որ դժգոհ է նրա վարած ներքին քաղաքականությունից: Ն. Փաշինյանի իշխանության գալուց հետո երկու երկրների հարաբերությունները գահավիժում են: Հորդորում եմ` զգույշ լինել այս հայտարարություններից, քանի որ, հաշվի առնելով մեր դիրքը տարածաշրջանում, պետք է վարենք զգուշավոր քաղաքականություն: Ցավոք, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարեւանությամբ ապրող երկրի կարգավիճակում, ինչպես մենք ենք, չպետք է գնալ ռիսկերի»,-ասում է քաղաքագետը:

«Փաշինյանը հաստատեց՝ նրա վարչապետությանը կողմ են քվեարկել ազատ կամարտահայտման բացակայության եւ ճնշման պայմանների ներքո»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА