ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հենրիխ Մխիթարյան. Ամեն անգամ Երևան ժամանելիս մեծ էներգիա եմ ստանում, որն ինձ օգնում է նոր մրցաշրջան սկսելուն

04.08.2018 22:48 ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան. Ամեն անգամ Երևան ժամանելիս մեծ էներգիա եմ ստանում, որն ինձ օգնում է նոր մրցաշրջան սկսելուն

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը I Love Armenia ամսագրին տված ծավալուն հարցազրույցում պատմել է, թե Հայաստան վերադառնալու ընթացքում որտեղ է անցկացնում իր հանգիստը:

Կարծում եմ, որ բոլորն էլ հիմա հաճույք են ստանում մեր խաղից.Մխիթարյան

«Երբ ես մի քանի օրով Հայաստան եմ վերադառնում, լավագույն հանգստյան վայրն ինձ համար իմ տունն է, որտեղ ինձ միշտ սպասում է ընտանիքս, ինչպես նաև մոտ և հարազատ մարդիկ: Ինչ վերաբերում է բացօթյա հանգստին, այստեղ ես շատ տարբերակներ ունեմ՝ Ծաղկաձորից մինչև Արցախ:

Առաջին հերթին, կարոտում եմ ընտանիքիս և ընկերներիս: Երբեմն հենց Երևանն եմ կարոտում: Ամեն անգամ Երևան ժամանելիս մեծ էներգիա եմ ստանում, որն ինձ օգնում է նոր մրցաշրջան սկսելուն»,- նշել է Մխիթարյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА