ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք սխալվելու իրավունք չունենք». Ա. Խուրշուդյանն այսօր կդառնար 63 տարեկան (Տեսանյութ)

04.08.2018 23:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Մենք սխալվելու իրավունք չունենք». Ա. Խուրշուդյանն այսօր կդառնար 63 տարեկան (Տեսանյութ)

Այսօր արցախյան ազատամարտի հերոս, Մարտական հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ ԱՇՈՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ կդառնար 63 տարեկան:

Միլսի հայտարարությունը, արձագանքները բացահայտեցին մի քանի կարևորագույն մարտահրավերներ. Աշոտյան

Հիշեցնենք, որ Ա. Խուրշուդյանն ամբողջ հոգով եւ սրտով նվիրվել էր ազգային, ազատագրական պայքարին եւ հաճախ էր շեշտում. «Հայրենիքը, ընտանիքը եւ ընկերներն իր սրբություններն են»: Դեռեւս 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը պատճառ դարձավ իշխող կառավարության դեմ Աշոտ Խորշուդյանի գաղափարական խռովքին: Նա տարվեց ազատագրական պայքարի ոգով, որն էլ հաղթանակով պսակվեց 1994 թվականին, սակայն, ցավոք, առանց նրա: Ա. Խուրշուդյանն ընտանիքից գաղտնի 1992 թվականին ընդունվել է ծառայության տանկաբետերային գումարտակում` որպես գումարտակի հրամանատարի տեղակալ: Գերազանց տիրապետելով տեխնիկային՝ անմիջապես նշանակվել է բազմաթիվ կարեւոր եւ պատասխանատու պաշտոններում: Իսկ 1994 թվականի փետրվարի 10-ին զոհվել է՝ ՀՀ եւ Արցախի հանրապետության սահմանները պաշտպանելիս:

«ԲՈԼՈՐԻՍ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԲԵՎԷ ՊԵՏՔ Է ԱՅՍՕՐ»

Հերոսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ Երեւանի Ներքին զորքերի N զորամասում կայացավ հիշատակի արարողություն, որին ներկա էին Ա. Խուրշուդյանի ընտանիքի անդամներն ու հարազատները, ապրիլյան հերոսների որդեկորույս մայրեր, հասարակական գործիչներ եւ այլք:

Զորամասում՝ ոստիկանական զորքի առջեւ, ելույթով հանդես եկավ հերոսի որդին՝ «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ: Նա նախեւառաջ շեշտեց, որ Աշոտ Խուրշուդյանը մենակ չէր, նրա հետ հազարավոր այն տղաներն էին, ովքեր գնացին ռազմաճակատ՝ անկախ եւ ազատագրված երկիր տեսնելու համար. «Նրանք գնացին ռազմաճակատ, որովհետեւ հասկանում էին, թե ինչ էր կատարվում: Պահն օրհասական էր, հայրենիքը վտանգի մեջ էր, իսկ վտանգված հայրենիքը նաեւ անկախության փխրուն իրավիճակում էր: Նրանք գնացին ռազմաճակատ, որպեսզի մենք այսօր կարողանանք ապրել ավելի խաղաղ, ավելի բարեկեցիկ նոր Հայաստանում: Գնացին ռազմաճակատ, որպեսզի մենք կարողանանք զգալ մեզ մեր երկրի տերը: Եվ այսօր, չնայած տարատեսակ խոսակցությունների, մենք ունենք ազատագրված հող, ոչ թե գրավյալ, եւ այս տարածաշրջանում Կովկասի մարգարիտը՝ Արցախը, մերն է, որի համար ցանկացած երիտասարդ իր կյանքը տվել է եւ կտա՝ մտածված ու հասկանալով: Ինչպես կասեր Ռոբերտ Աբաջյանը՝ իր կյանքը կտա, բայց դիրք չի հանձնի…»:

«Ոչ թոշակավորում են, ոչ օգնում, ոնց ապրեմ» . Ազատամարտիկը ծայրահեղ վիճակում է 

Մ. Խուրշուդյանը դիմելով զորքին՝ նաեւ ասաց, որ ցանկանում է, որպեսզի այս մտածելակերպով, այս գաղափարախոսությամբ մերօրյա զինվորները վառ պահեն մեր երկրի սահմանները կյանքի գնով պահած տղաների հիշատակը. «Վստահ եմ, որ այդ տղաների ներկայությունը ձեր մեջ է, ձեր հոգում է եւ վստահ եմ նաեւ, որ դուք ոչ միայն, որպես զավակ, այլ որպես հայրենիքի զինվոր, հայրենիքի զավակ, 100 տոկոսով մտածում եք այնպես, ինչպես մենք: Բոլորիս պարտքն է, որ անառիկ պահեք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնորոշված ու ազատագրված Արցախը ու այսօր ավելի քան վճռական պետք է լինենք: Բոլորիս միասնականությունն ավելի քան երբեւէ պետք է այսօր: Հայաստանը եղել եւ մնում է միասնական՝ իր երկրի, իր պետականության կողքին: Մենք սխալվելու իրավունք չունենք: Փառք ու պատիվ ձեզ, փառք ու պատիվ ձեր հրամկազմին, շնորհակալություն բոլորին»:

Ի դեպ, եզրափակելով խոսքը՝ հերոսի որդին հավելեց. «Իմ ընտանիքը երբեւիցե իրեն անտեր չի զգացել եւ չի զգա, եւ կցանկանամ, որ մեր բոլոր զոհված տղաների ընտանիքներն այդպես մտածեն ու այդպես շարունակվի»:

«ՆՐԱՆՔ ԱՐԴԱՐ ԷԻՆ ԻՐԵՆՑ ՊԱՅՔԱՐՈՎ, ԻՐԵՆՑ ՀԵՂԱԾ ԲՈՍՈՐԱԳՈՒՅՆ ԱՐՅՈՒՆՈՎ»

Արժանապատիվ ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆՆ էլ իր խոսքում նախ ընդգծեց՝ մահ իմացյալ անմահություն է. «Այս խոսքերով արդեն քանի հարյուրամյակ հայ ժողովուրդը մաքառում է իր կյանքի համար եւ անմահանում է՝ մահանալով մարտի դաշտում: Եվ այսօր քան երբեւիցե այդ խոսքերն իրական են, որովհետեւ գիտակցված մահվան գնացող մարդը, ով չի խնայում իր կյանքը հանուն դիմացինի, հանուն հայրենքի, հանուն իր երկրի ազատության, իրոք, անմահանում է: Պողոս առաքյալի խոսքերը հետեւյալն են մեզ հուշում՝ չկա ավելի մեծ սեր, քան այն, որով դու կարողանում ես քո անձը դնել քո եղբոր փրկության համար: Ի թիվս տասնյակ հազարավոր հայորդիների, Աշոտ Խուրշուդյանը նույնպես շարժվել է այդ գաղափարով՝ գիտակցելով, որ մահանալով՝ այնուամենայնիվ, անմահանալու է: Գիտակցելով, որ մեծագույն սերը իր հայրենիքի նկատմամբ ցուցաբերելու հնարավորությունը սեփական անձը զոհաբերելն է՝ հանուն այդ հայրենիքի փրկության, եթե դրա կարիքը կլինի: Եվ ցավոք սրտի, պիտի նշենք, որ շատերն այդ կարիքի պահին գնացին, եւ այսօր եթե մենք մեր երկրում ենք եւ հանգիստ ենք, ավելին՝ մեր հայրենիքը համարվում է ԱՊՀ տարածաշրջանի ամենապահով երկիրը, այս ամենի վաստակը մեր զոհված ազատամարտիկներինն է»:

«Կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, եւ պարզ է, թե ինչու...»

Հոգեւորականը նաեւ ասաց, որ եկեղեցին երկու մասի է բաժանվում ՝ մարտնչող եւ հաղթանակած եկեղեցի: Մենք ՝ հայ քրիստոնյաներս, կազմում ենք մարտնչող եկեղեցու հատվածը՝ մշտապես մարտնչելով չարի բոլոր արտահայտումների դեմ՝ նյութական, մարմնավոր եւ նաեւ անտեսանելի: Իսկ մեր հերոսներն, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն մեր երկրի ազատության, նրանք հաղթանակած եկեղեցին են ներկայացնում՝ լինելով Աստծո կողքին. «Եվ նրանց համար մշտապես աղոթք է արվում  բոլոր մեր հայկական տաճարներում: Մենք ամեն անգամ նրանց հիշելով վերջում ասում ենք՝ արդարների հիշատակը օրհնությամբ թող լինի, որովհետեւ նրանք արդար էին իրենց պայքարով, իրենց հեղած բոսորագույն արյունով: Չէ որ այդ արյունը փրկություն դարձավ հայոց ազգի  համար: Փառ եւ պատիվ փառապանծ մեր նահատակներին: Թող սեր եւ խաղաղություն լինի մեր հայրենիքում եւ հայ զինվորի, հայ ոստիկանի բազուկը միշտ ուժեղ եւ զորավոր լինի»:

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հ.Գ. -  Լուսանկարներն ամբողջությամբ դիտեք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА