ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարության կադրերը այլասերվածության պաշտպա՞ն

06.08.2018 21:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կառավարության կադրերը այլասերվածության պաշտպա՞ն

Այլասերման քարոզի հերթական պաշտպանը բացահայտվեց ՀՀ վարչապետի աշխատակազմում։ Շուռնուխի միջադեպի վերաբերյալ շտապել է գրառում կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ՍԱՐԳԻՍ ԽԱՆԴԱՆՅԱՆԸ՝ մասնավորապես նշելով. «Շուռնուխում տեղի ունեցածը խիստ դատապարտելի է։ Ատելության հիմքով բռնությունը եւ, առհասարակ, բռնությունը Հայաստանում տեղ պիտի չունենա։ Իրավապահ մարմինները պետք է անեն ամեն ինչ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

ՀԻՄԱ ԷԼ ՏԻԳՐԱՆՆ Է ՈՐՈՇԵԼ ՍՈՒՐԵՆԻ ԼԱՎՈՒԹՅԱՆ ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ

Ինչ խոսք, այն, որ բռնությունը դատապարտելի է, ոչ ոք չի առարկում, սակայն կառավարության ներկայացուցչի կողմապահությունը, արված հայտարարությունը, որտեղ մեկ բառ անգամ չկա շուռնուխցիների վիրավորված ինքնասիրության, ԼԳԲՏ-ականների կողմից նրանց հասցված անհանգստության մասին, առնվազն ընդունելի չէ: Մինչդեռ Ս. Խանդանյանի կողմից ակնհայտ ուղղորդում կա իրավապահներին եւ պաշտպանություն ԼԳԲՏ քարոզչությանը:

Բայց սա դեռ ամենը չէ, ինչ պետք է իմանալ նոր կառավարության նոր կադրի մասին: Հիշու՞մ եք, որ անցած տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում փորձեցին ցույց տալ այլասերվածների ապրելակերպը քարոզով երկու ֆիլմ, որոնք հանրային ընդվզումից հետո հանվեցին։ Դրանից հետո մի հայտարարություն տարածվեց, որով այլասերվածների ապրելակերպը քարոզող ֆիլմերի հանելը որակվեց որպես գրաքննություն եւ պահանջվեց ֆիլմերի ցուցադրությունը վերականգնել։ Ահա այդ հայտարարության տակ ստորագրածներից մեկն էլ հենց ներկայումս ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանն է: Ի դեպ, նույն այդ հայտարարության տակ ստորագրել է այն ժամանակ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, այսօր ՀՀ փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ, ինչպես նաեւ այն ժամանակ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆԸ, որն այսօր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА