ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հովիկ Աբրահամյանի նախկին բիզնեսը՝ ֆինանսների նախարարության սև ցուցակում․ «Ժողովուրդ»

11.08.2018 11:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հովիկ Աբրահամյանի նախկին բիզնեսը՝ ֆինանսների նախարարության սև ցուցակում․ «Ժողովուրդ»

Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը, այլ կերպ ասած` «Արտֆուդ»-ը, ավելի քան երկու ամիս է, ինչ չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին։ Ասել է թե՝ «Արտֆուդ»-ը հերթական անգամ հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության սեւ ցուցակում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում հայտնվել է հունիսի 9-ին եւ շարունակելու է մնալ մինչեւ 2020 թվականի հունիսի 9-ը։ Պատճառն այն է, որ պահածոների արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Արտֆուդ»-ը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը։ Այլ կերպ ասած՝ ընկերությունը խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը։

ԵԱՀԿ-ն կանդրադառնա սահմանի վիճակին․ «Ժողովուրդ»

Հիշեցնենք՝ «Արտֆուդ» ընկերությունը Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի բիզնեսն էր։ Այս ընկերությունում նրա գործընկերը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին էր՝ Վաչագան Կարապետյանը: Նրանք ընկերությունում ունեին հավասարաչափ բաժնեմասեր: Բայց նախորդ տարվա ընթացքում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը վաճառել է իր բիզնեսը, այդ թվում` «Արտֆուդ»-ի՝ իրեն պատկանող բաժնեմասերը: Իսկ «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռքբերեց Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը։ Նշենք, որ Կամո Ավագումյանը ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական, ինչպես նաեւ ՌԴ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչն է:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА