ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թե ինչու Նազարբաեւն օրակարգ վերադարձրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը

13.08.2018 15:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թե ինչու Նազարբաեւն օրակարգ վերադարձրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը

Հասկանալու համար, թե Հայաստանի համար ինչ ամբողջական էֆեկտ կունենա երեկ ղազախական Ակտաուում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարները ստորագրած Կասպյան ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրը, դեռ ժամանակ է պետք։ Սակայն այն, որ այդ էֆեկտը լինելու է եւ, որ այն մեզ համար դրական հեռանկարներ չի խոստանում, արդեն իսկ ակնհայտ է: Ֆիքսենք միայն գլխավոր փաստը. համաձայնագիրը մասնավորապես Ադրբեջանի համար միանգամայն նշանակալի է: Ընդ որում, ոչ միայն տնտեսական տեսանկյունից, այլ՝ քաղաքական, հաշվի առնելով, որ այդ կերպ Բաքուն նկատելիորեն ամրապնդեց իր դիրքերը Ռուսաստան-Իրան առանցքում: Եվ այն, որ այդ հանգամանքն առանց հապաղելու կօգտագործվի Հայաստանի դեմ, հենց նույն Ակտաուի գագաթաժողովում տեսանելի դարձավ:

Ինչու ելք-ականները չեն հանդիպել ՌԴ ԴԺ Պետդումայից ժամանած պատվիրակության հետ

Հիշեցնենք, դառ հազիվ էր համաձայնագիրը ստորագրվել, որ ՌԴ-ի եւ Ղազախստանի նախագահների առանձնազրույցում Նազարբաեւը ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Բոլոր թեմաներից, որոնք պետք է քննարկվեն, սա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդրահարույց է դարձել»: Հիշեցնենք, Նազարբաեւն ի սկզբանե էր էր ակտիվորեն բոյկոտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը: Ի վերջո ՌԴ-ի ճնշումների ներքո զիջեց: Եվ հիմա, ամենեւին էլ ՀԱՊԿ-ի հետ կապ չունեցող միջոցառման ժամանակ այդ կառույցի գլխավոր քարտուղարի հարցը օրակարգ բերելը ցույց է տալիս, որ Նազարբաեւը կփորձի օգտվել նախ՝ Խաչատուրովի շուրջ հենց Հայաստանի ձեռքով սարքված ճգնաժամից, ապա՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա լուրջ լարվածությունից եւ հասնել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության վաղաժամկետ դադարեցման:

Դրեյֆը, որն այս համաձայնագրով դրսեւորեց Բաքուն՝ Մոսկվայի ուղղությամբ, աչքի առաջ է: Այն է, համաձայնագիրն արգելում է նախ՝ Կասպից ծովում տեղակայել երրորդ երկրների ռազմակայանների տեղակայումը: Երկրորդը. դեռ 1990-ականների կեսերից եկող Գոբլի պլան կոչվածը, ինչը տեղավորված էր աշխարհն ամերիկյան նախասիրություններով բաժանելու Բժեժինսկու ռազմավարության շրջանակներում, նախատեսում էր Կենտոնական Ասիայից էներգակիրները Կասպից ծովով ու Ադրբեջանով, այսինքն՝ առանց ՌԴ-ին անգամ հարցնելու դեպի Եվրոպա հասցնելու սցենարը, որը միաժամանակ նշանակում էր՝ ՌԴ-ին հարավային ռազմավարությունից զրկելու ենթատեքստ: Այն, որ Ղարաբաղյան պատերազմը եւ մինչ մեր օրերը հասնող հետպատերազմյան զարգացումները եւս այդ սխեմայի շրջանակներում էին, հայտնի փաստ է: Եվ ահա Կասպից ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրը հիմնվում է այն անկյունաքարի վրա, որ առանց ՌԴ-ի եւ Իրանի համաձայնության, Կասպից ծովով ոչ միայն էներգետիկ ուղիներ, այլ մինչեւ իսկ՝ ռազմական բնույթի օդային փոխադրումներ չի կարող իրականացվել: Այն, որ Ադրբեջանն իր համաձայնությունը տվեց դրա, թերեւս կապված է նաեւ այն հակասությունների հետ, որ վերջին օրերին հասել են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: Սակայն էականը բուն փաստն է. այդ ստորագրությամբ Բաքուն ֆիքսեց, թե աշխարհաքաղաքական առումով որ հարթությունում է իրեն տեսնում: Եվ դա հենց այն պահին, երբ հայաստանյան չինովնիկությունը աչքի առաջ ակտիվ հակառուսականություն է խաղում: Ու այս իրավիճակում միանգամայն հասկանալի է դառնում ինչպես ՀԱՊԿ նախագահի հետ կապված Նազարբաեւի հիշատակված հայտարարությունը, այնպես էլ՝ ՌԴ նախագահի արձագանքը. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում ավելի լայն հարաբերություններին, այստեղ շատ մեծ օրակարգ, մեծ ծրագրեր կան: Կան նաեւ խնդրահարույց բնույթի խնդիրներ, ինչպիսիք են նրանք, որոնց մասին դուք այժմ հիշատակեցիք»:

ՀԱՊԿ-ՈՒՄ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Առաջ չանցնելով, պարզապես կցանկանայինք հիշեցնել 100 տարի առաջվա՝ 1920թ.-ի իրադարձությունները: Այն ժամանակ էլ ազերիները միանգամից «հասկացան», որ իրենք ռուսների լավագույն բարեկամն են: Հայաստանյան իշխանիկներն էլ միայն արեւմուտքի օգնության մասին էին երազում: Արդյունքում, Ադրբեջանին մնաց Ղարաբաղն ու Նախիջեւանը, իսկ Հայաստանին... Չնայած այն ժամանակվա մեր «շուստրի» իշխանավորները լավ էլ ժամանակին «վերցրին հանրապետության փողերն ու հայ դե՝ Փարիզ»: Տուժողը շարքային քաղաքացիներն էին, ավելին, նաեւ նրանց սերունդները, որոնց բաժին հասավ Ղարաբաղի հարցը լուծելու ճակատագիրը:  

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА