ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուղիղ. Վերաքննիչը դատարանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքի որոշումը

13.08.2018 16:11 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ուղիղ. Վերաքննիչը դատարանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքի որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը  նախորդ շաբաթ կայացած նիստերի ժամանակ ավարտել էր առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով բողոքը, ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РИА Новости–ին

Սպասվում է, որ Վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 13-ին,  կհրապարակի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների մասին որոշումը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА