ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նա չարաճճի էր, էներգիայով լի». Պուտինի դասղեկը պատմել է նրա դպրոցական տարիների մասին

15.08.2018 15:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Նա չարաճճի էր, էներգիայով լի». Պուտինի դասղեկը պատմել է նրա դպրոցական տարիների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դասղեկ Վերա Գուրևիչը, ով նրան դասավանդել է 5-8-րդ դասարաններում,  «ՌԻԱ Նովոստի» -ին պատմել է, թե ինչպես է Պուտինը չարաճճի աշակերտից վերածվել հաջողակ շրջանավարտի և ինչպես են իրենք մինչ այսօր պահպանել ընկերական հարաբերությունները։

Թուրքիայում մանրամասներ են ներկայացրել Արարատ լեռան լանջին բռնկված հրդեհի մասին

Ինչպես նշել է Գուրևիչը, ապագա նախագահը դպրոցում միշտ ձգտել է արդարացնել իր վստահությունը։


«Ես միշտ վստահելի հարաբերություններ եմ ունեցել իմ աշակերտների հետ, դա շատ կարևոր է»,- ասել է նա։

85-ամյա ուսուցչուհին պատմել է, որ 8-րդ դասարանն ապագա նախագահը լավ է ավարտել՝ «առանց երեքների», ընդունվել է քիմիական թեքումով դպրոց, սակայն դա նրան չէր գրավում, նա իր համար նպատակ էր դրել ընդունվել համալսարան։ Այնտեղ մեկ տեղի համար պայքարում էր 30 մարդ, սակայն Պուտինն ընդունվեց, ստացավ հինգեր, միայն շարադրությունից 4 ստացավ։ «Նրա երազանքը կատարվեց, նա դրան հասավ ինքնուրույն»,- պատմել է ուսուցչուհին։


Հարցին, թե Պուտինն ունեցե՞լ է «երկուսներ», ուսուցչուհին նշել է, որ «տարրական դասարաններում միգուցե»։
«Նա, իհարկե, չարաճճի էր, էներգիայով լի»,- հավելել է Վերա Գուրևիչը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА