ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերային թատրոնում կներկայացվի Կարինե օպերետը

17.08.2018 17:45 ՄՇԱԿՈՒՅԹ
Օպերային թատրոնում կներկայացվի Կարինե օպերետը

Ալ. Սպենդիարյանի անվան  Օպերային թատրոնում կներկայացվի Տիգրան Չուխաջյան ԿԱՐԻՆԵ |oպերետը՝ 2 գործողությամբ:
Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Տիգրան Չուխաջյանը հայկական օպերային արվեստի հիմնադիրն է: Եվրոպական երաժշտական կրթություն ստացած կոմպոզիտորը դեռևս Իտալիայում սկսեց աշխատանքները «Կարինե» կամ «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» անմահ օպերետի վրա, որը բեմ բարձրացավ 1875 թվականին: Օպերետը թարգմանվել է տարբեր լեզուներով եւ բեմադրվել մի շարք երկրներում` Բուլղարիայում, Հունաստանում, Գերմանիայում, Եգիպտոսում եւ այլուր:

Երկու բեմադրիչ կպայքարեն Ռուսական թատրոնում գեղղեկ դառնալու համար

Հայերենով առաջին անգամ օպերետը բեմադրվել է 1912 թ. Մայիլյան թատրոնում, Մացակ Տեր-Առաքելյանի թարգմանությամբ: Տ.Չուխաջյանի` մահվանից հետո իրականացել է նաեւ կոմպոզիտորի երազանքը․ «Կարինեն» բեմադրվել է նաեւ Փարիզում:

Նախագծի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ 
Ժիրայր Բաբազյան 
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան 
Երաժշտական ղեկավար՝ Լեւոն Ջավադյան 
Բեմանկարիչ, զգեստների նկարիչ եւ տեսալուսային ձևավորող՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան 
Պարերի բեմադրիչ՝ 
Արմեն Գրիգորյան /ՀՀ արվեստի վաստ.գործիչ/ 
Գլխավոր խմբավար՝ 
Կարեն Սարգսյան /ՀՀ վաստ արտիստ/

Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ 
Կոնստանտին Օրբելյան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА