ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը հայտնի կդառնա վաղը

17.08.2018 17:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը հայտնի կդառնա վաղը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը կգումարվի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը հրապարակելուն եւ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելուն:

ՀԱԿ-ը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին

ԿԸՀ-ն վաղը կքննարկի նաեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 29-ի «Տարածքային ընտրական հանձնաժողովներ կազմավորելու եւ համարակալելու, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների սահմանները եւ նստավայրերը սահմանելու մասին» N 147-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА