ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք չպետք է մտածենք, որ եթե Ռոնալդուն մեզ հետ է՝ հեշտությամբ հաղթելու ենք.Ալեգրի

17.08.2018 18:42 ՍՊՈՐՏ
Մենք չպետք է մտածենք, որ եթե Ռոնալդուն մեզ հետ է՝ հեշտությամբ հաղթելու ենք.Ալեգրի

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին խոսել է «Կիևոյի» հետ առաջիկա հանդիպման և Կրիշտիանու Ռոնալդուի՝ Ա Սերիայում նորամուտի մասին.

Երբեք չեմ խաղա Մեսիի հետ.Մոդրիչ

«Կրիշտիանուի համար սա նոր մարտահրավեր է: Նա անհամբերությամբ է սպասում Ա Սերիայում իր մեկնարկային խաղին: Կարծում եմ՝ այս մրցաշրջանն ամենաբարդն է լինելու «Յուվենտուսի» համար:

Մեզ է միացել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, վերադարձել է Բոնուչին: Կազմը համալրել են Ջանը, Կանսելուն և Սպինացոլան: Մենք ուժեղացել ենք, բայց մյուս թիմերը ևս ուժեղ են:

Ռոնալդուն, Շչենսնին, Կանսելուն և Ալեքս Սանդրոն կմասնակցեն «Կիևոյի» հետ խաղին հենց մեկնարկից: Մյուսների մարզավիճակը դեռ պետք է գնահատեմ: Մատյուիդին աստիճանաբար մարզավիճակ է հավաքում, մյուսները նորմալ վիճակում են:

Ռոնալդուի հետ 15 օրվա աշխատանքի ընթացքում նրա մեջ որևէ յուրահատուկ բան չեմ նկատել, բայց միանգամից հասկացել եմ, որ նա տարբերվում է բոլորից: Նրա հաղթանակներն ամեն ինչի մասին խոսում են: Ռոնալդուն 5 «Ոսկե գնդակ» է նվաճել:

Միևնույն ժամանակ մենք չպետք է մտածենք, որ եթե Ռոնալդուն մեզ հետ է՝ հեշտությամբ հաղթելու ենք: Նա կնպաստի մեր հաղթանակներին, եթե թիմն էլ համապատասխան աշխատանք կատարի»,- Ալեգրիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА