ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանցի սահմանապահները ենթարկվել են ահաբեկչական հարձակման

17.08.2018 20:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանցի սահմանապահները ենթարկվել են ահաբեկչական հարձակման

Իրանի արեւմուտքում գտնվող Բանեհ քաղաքում իրանցի սահմանապահների վրա ահաբեկչական խմբի հարձակման հետեւանքով 4 սահմանապահներ են վիրավորվել, հայտնում է Tasnim–ը։

Խաչատուրյան քույրերից երկուսը հոգեբուժական փորձաքննության են ենթարկվելու

Սահմանապահների հետ հրաձգությունը տեղի է ունեցել Բանեհ քաղաքի մերձակայքում գտնվող Աբդուլհասան գյուղի մոտ՝ «Բարդե Բուկ» ճանապարհին։

Հարձակվողներին հաջողվել է թաքնվել, ներկայումս նրանք հետախուզվում են։

Նախորդ ամիս ահաբեկիչները հարձակվել էին նույն նահանգում գտնվող սահմանային անցակետի վրա՝ սպանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 10 ներկայացուցիչների։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА