ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մերկելը «հատուկ արդյունքներ» չի ակնկալում Պուտինի հետ հանդիպումից

17.08.2018 19:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մերկելը «հատուկ արդյունքներ» չի ակնկալում Պուտինի հետ հանդիպումից

Ռուսաստանի հետ երկխոսությունը կարևոր է համաշխարհային ճգնաժամերի լուծումներ գտնելու համար, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որ պլանավորված է օգոստոսի 18-ին, հազիվ թե, միանգամից կոնկրետ արդյունքներ բերի: Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչի հետ կայացած բանակցություններից հետո:

Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

«Դա աշխատանքային հանդիպում է, դրանից չպետք է հատուկ արդյունքներ ակնկալել: Բայց, նկատի առնելով այն մեծաթիվ խնդիրները, որոնք մեզ մտահոգում են՝ Ուկրաինայից մինչև Սիրիա և մինչև տնտեսության բնագավառում համագործակցության հարցը, արդարացված է մշտական երկխոսության մեջ լինելը:

Այդ երկխոսությունը ես ցանկանում եմ շարունակել վաղը», - նշել է Մերկելը՝ հավելելով, որ նաև քննարկվելու է Լիբիայի թեման: Օգոստոսի 18-ին ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետը, կողմերը կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը, Սիրիայի ճգնաժամը, կարծարծեն տնտեսական թեմաներ:
 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА