ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խնդրում եմ, իջեցրեք բոլոր պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի. Փաշինյանի հորդորը՝ քաղաքացիներին

17.08.2018 19:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Խնդրում եմ, իջեցրեք բոլոր պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի. Փաշինյանի հորդորը՝ քաղաքացիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակի հարթակից ողջունեց կառավարության անդամներին, կուսակիցներին, որոնք ներկա էին հարթակում։ Ի դեպ, հարթակում էին նաև կառավարության ոչ անդամ, բայց կուսակից պատգամավորները, ովքեր մասնակցել էին քայլերթին՝ «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում։

Փաշինյանը նաև ողջունեց կառավարության այն անդամներին, ովքեր հարթակում չէին։

Նա այսօրվա հանրահավաքը համարեց բացառիկ, քանի որ «հարյուր հազարավոր քաղաքացիներ են եկել մայրաքաղաք գրեթե բոլոր մարզերից»։

«Այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ։ Այսօր հայ ժողովրդի միասնական հաղթանակի օրն է։ Այսօր, քանի որ միասնության օր է, խնդրում եմ, իջեցրեք բոլոր պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի։ Սա հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է», - հայտարարեց Փաշինյանը։

Նկատենք, որ հրապարակում քաղաքացիները պահած ունեին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարով պաստառներ, որոնք գծված էին կարմիրով։

Արդյոք Փաշինյանին աջակցելով չի՞ դավաճանում իր սկզբունքներին Կոստանյանը

Նա անդրադարձավ ապրիլյան իրադարձություններին, որի արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և դրանք համարեց աննախադեպ, որն իրականություն դարձրեց միայն հայ ժողովուրդը և ոչ թե հյուսիսն ու արևմուտքը։

«Բացառիկ և հզոր այն ուժը, որը հնարավոր դարձրեց այս աննախադեպ իրադարձությունը, հայ ժողովուրդն է, հպարտ ու արժանապատիվ քաղաքացին, Սփյուռքի հայությունը, յուրաքանչյուր հայ, որն իրականություն դարձրեց այդ աննախադեպ իրադարձությունը։

Տեղի ունեցածը մենք անվանում ենք հեղափոխություն, որովհետև Հայաստանում տեղի է ունեցել կառավարման ձևի դե-ֆակտո փոփոխություն։ Հայաստանում հաստատվել է ուղիղ ժողովորդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն», - հայտարարեց վարչապետը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА