ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի անցումային արդարադատության հետեւում երեւում են Սորոսի «ականջները»

17.08.2018 23:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Փաշինյանի անցումային արդարադատության հետեւում երեւում են Սորոսի «ականջները»

ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ երեկ Հանրապետության հրապարակում կառավարության 100 օրը նշելու առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ կրկին նշեց, որ դատավորներին չի զանգելու այս կամ այն հարցով, բայցեւ նրանց հաթաթա տալու գայթակղությունից զերծ չմնաց:

Չի բացառում` ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային գաղտնալսման գործով հարցաքննության հրավիրվի նաև ՀՀ վարչապետը

«Մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու միջամտությանը, բայց ուզում եմ ասել հետեւյալը՝ առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով, ասել եմ՝ որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց մյուս կողմից ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Ես ուզում եմ նախորդ իշխանության ներկայացուցիչներին եւ նրանցից հրահանգներ ստացող դատավորներին ասել շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք», - ասաց Ն. Փաշինյանը, ապա հավելեց, որ առաջիկայում լուրջ քննարկում են ունենալու եւ որոշելու են անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու հարցը:

Բայց, արի ու տես, որ ասված լուրջ քննարկումն ու որոշումն արդեն եղել է, իսկ գաղափարը ծագել է ոչ թե Ն. Փաշինյանի գլխում, այլ ինչ-ինչ նպատակներով Հայաստան գործուղված արեւմտյան փորձագետների կողմից: Պարզվում է՝ ուղիղ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 18-ին, վարչապետ Փաշինյանը հանդիպել է Երեւան շտապած անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) եւ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին:

Փորձագետները վարչապետին են ներկայացրել հետհեղափոխական եւ անցումային փուլերում տարբեր երկրներում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձը, իրենց դիտարկումները Հայաստանում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կողմից իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարը գնահատել են որպես անցումային արդարադատությանը բնորոշ քաղաքականություն: Փորձագետները  պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ եւ անցումային այս փուլում նպաստել մեր երկրի արդարադատության համակարգի արդիականացմանը: Ըստ էության, գործարքը կայացել է եւ Ն. Փաշինյանը երեկվա իր ելույթում փաստեց այս մասին: Այսինքն՝ կունենանք անցումային արդարադատություն, որը կիրականացնի ոչ թե անկախ դատարանն, այլ Սորոսի հիմնադրամն իր փորձագիտական քմահաճույքներով:

Հիշեցնենք, որ Սորոսի հիմնադրամը աշխարհում հայտնի է՝ որպես այլասերումների եւ պետական հեղաշրջումների հովանավոր, իսկ թե ինչպիսին կլինի նրանց առաջարկած արդարադատությունը, դատեք ինքներդ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА