ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստավրոպոլում բախվել են մեքենաներ. Կան զոհեր

19.08.2018 14:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ստավրոպոլում բախվել են մեքենաներ. Կան զոհեր

Ստավրոպոլում ԿամԱԶ-ի հետ ավտոբուսի բախման հետեւանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչությանը։ Ավտոբուսը Թբիլիսի-Կրասնոդար երթուղով էր ընթանում։

Թրամփը հետմահու Ազատության նախագահական մեդալ կշնորհի Էլվիս Փրեսլիին

Շրջանի ԱԻՆ գլխավոր վարչության տեղեկություններով՝ հիվանդանոցում է հայտնվել 17 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Շրջանի Միասնական կարգավարական ծառայությունում հայտնել են 15 տուժածների մասին։

«Նեւինոմիսկի հիվանդանոցում գտնվում է 9 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են, իսկ Պյատիգորսկի հիվանդանոցում հոսպիտալացվել է 8 մարդ, նրանցից 3-ը՝ երեխաներ»,-հայտնել են փրկարարները։

Շրջանի ՆԳՆ գլխավոր վարչությունից հայտնել են, որ նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը ավտոբուսի կառավարման ժամանակ սխալ է թույլ տվել, որի հետեւանքով բախվել է նույն ուղղությամբ ընթացող բեռնատարին։

Զոհերից մեկը Թբիլիսիի «Միմինոտրանս G» փոխադրումներով զբաղվող ընկերության ղեկավարն է։ Զոհերը Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ են։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА